Մերիլենդի ավագ դպրոոցի ղեկավարությունը ոչ պաշտոնական ավարտական արարողություն կազմակերպեց մի աշակերտուհու համար, ում մայրն անբուժելի հիվանդ էր: Այդ աշակերտուհու անունը Մեգան Սագ է: Նա ասել է, որ իր մահամերձ մոր կողքին անցկացված արարողությունը ծանր էր իր համար, սակայն նա միաժամանակ ուրախ է, որ իր մայրը հասցրեց տեսնել, թե ինքն ինչպես է ավարտում Գլեն Բերնի ավագ դպրոցը: Սագերի ընտանիքի անդամները մասնավոր ավարտական արարողություն անցկացնելու խնդրանքով դիմեցին դպրոցի ղեկավարությանը այն ժամանակ, երբ նրանք գիտակցեցին, որ Մեգանի մայրը՝ 48-ամյա Դարլին Սագը, այնքան չի ապրի, որ տեսնի իր աղջկա ավարտական արարողությունը, որը նախատեսված է անցկացնել հունիսի 10-ին:

Grief and pride: Megan Sugg with her mother Darlene as her principal Vickie Plitt conducts her high school graduation ceremony

Վիշտ ու հպարտություն. Մեգան Սագը կանգնել է իր մայր Դարլինի կողքին, մինչ դպրոցի տնօրեն Վիքի Փլիթը անցկացնում է ավարտական արարողությունը:

2010 թ.-ի նոյեմբերին Դարլին Սագի մոտ քաղցկեղ ախտորոշվեց: Մեգանի հայրը՝ Սթիվ Սագը, ասել է.

Ես կարծում էի, թե նա կհաղթահարի հիվանդությունը, սակայն վերջին մի քանի օրերին նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ:

Proud parents: Megan Sugg with her mother Darlene and father Steve

Հպարտ ծնողները. Մեգան Սագը՝ իր մայրիկի և հայրիկի հետ   

Tragic: Darlene Sugg died on Saturday after a long battle with cancer

Հարցազրույցներից մեկում Մեգանն ասել է. «Ես զարմացած էի, որ դպրոցի ղեկավարությունն այդքան արագորեն արձագանքեց մեր խնդրանքին: Տնօրենները սովորաբար շատ զբաղված են լինում, սակայն մեր դպրոցի տնօրենը մի կողմ թողեց բոլոր գործերը և աջակցեց մեզ: Դպրոցի ղեկավարությունը շատ սիրալիր գտնվեց մեր նկատմամբ»:

Տնօրեն Վիքի Փլիթը արարողության ընթացքում խոսել է Մեգանի խոստումնալից ապագայի մասին: Ի դեպ, տիկին Փլիթի մայրը նույնպես պայքարում է քաղցկեղի դեմ:

Գեղեցիկ հուշ. արցունքոտ, բայցև ժպտացող Մեգանը ընտանիքի մյուս անդամների հետ լուսանկարվում է իր մոր կողքին՝ իր ավարտական վկայականը ստանալուց հետո: Թեպետ Մեգանը շատ դժվարությունների միջով է անցել, նա ջանք ու եռանդ չի խնայել ավագ դպրոցն ավարտելու համար: 

Beautiful memory: A teary but smiling Megan posed with her mother and other family members after she was awarded her diploma

Bedside graduation: Megan Sugg wanted her mother Darlene to see her graduate high school, so she brought the ceremony to her bedside

Դպրոցի ղեկավարությունը հայտնել է, որ սա առաջին անգամն է, որ մասնավոր ավարտական արարողություն է անցկացվել մահամերձ հիվանդ ծնող ունեցող աշակերտի համար: Նախկինում նմանատիպ միջոցառումներ անցկացվել են նաև անբուժելի հիվանդ երեխաների համար: Շաբաթ օրը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքար մղելուց հետո, Դարլին Սագը մահացավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել