Կոտայքի մարզ. Առանց ընդլայնված գործողությունների թրթուրներին հնարավոր չէ վերացնել (տեսանյութ)Panorama.am-ը գրում է.

Արդեն քանի օր է` ինչ լրատվամիջոցներն ահազանգում են Կոտայքի մարզի Թեղենիք և Արզական համայնքներում հսկայական քանակությամբ հայտնված թրթուռների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: Վնասատուները լցվել են ոչ միայն մարդկանց հողամասերը, այլև տները:

Նշված համայնքների ղեկավարներն ահազանգել են գյուղնախարարություն` ստեղծված իրավիճակը լոււծման ակնկալիքով:

Panorama.am-ի հետ զրույցում գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հայտնել էր, թե իրենք արդեն իրականացնում են կանխարգելիչ միջոցառումներ և համայնքներին տրամադրվել է համապատասխան դեղորայք:

Սակայն Panorama.am-ի հետ զրույցում Թեղենիքի գյուղապետ Մարատ Բաղդասարյանը նշեց, որ թեպետ ներարկումներ կատարվել են, բայց թրթուռները չեն վերանում, նորից գալիս են դաշտերից ու լցվում մարդկանց բնակարանները:

«Երեկ գյուղնախարարը և մարզպետը այցելել էին գյուղ` խնդրին տեղում ծանոթանալու համար: 300 հեկտարի համար տրամադրվել է 60 լիտր դեղորայք, սակայն այդքանը բավական չէ, արդեն վերջանում է: Ասացին որ կօգնեն և նորից դեղորայք կբերեն»-նշեց նա:
Անդրադառնալով վնասներին` գուղապետն ասաց. «Թրթուռները գալիս լցվում են տները, մարդիկ զզվում «մոլոքոր» են կպնում: Մշակաբույսերին հասցված վնասն այդքան էլ մեծ չէ և կարելի է վերականգնել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել