809841in.am-ը գրում է.

«Եվրոպայի ընտրությունն ինձ համար անսպասելի չէր։ Կարելի է խոստովանել, որ երգչա-երգչուհին փայլուն էր կատարում: Այսօր Եվրոպային մենք ոչնչով չենք կարող զարմացնել, քանի որ ամեն ինչ հենց Եվրոպայից ենք վերցնում»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Եվրատեսիլ 2014»-ի արդյունքներին՝ նշեց երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանը:

Երգչուհի Ալլա Լևոնյանն էլ նշեց. «Մենք ինքնապահպանման խնդիր ունենք, ես դեմ եմ, որ նման բաները մատուցվեն մարդկանց։ Իմ 7 տարեկան տղան հարցնում է, թե ով է նա, ես չգիտեմ՝ ինչ պատասխանել»,-նշեց երգչուհին՝ հավելելով, որ իր սկզբունքները թույլ չեն տալիս ընդունել Կոնչիտայի տեսակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել