1  Ռոբերտ Փաթինսոն


Այս դերասանը հայտնի է «Մթնշաղ» կինոնկարից: Բավական է միայն մի հայացք գցել նրա վրա և անմիջապես պարզ կդառնա, որ նա այնքան էլ բծախնդրորեն չի հետևում իր անձնական հիգիենային: Ռոբերտ Փաթինսոնն ինքն էլ խոստովանել է, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով հաճախ անգամ լվացվելու կամ շորերը փոխելու ժամանակ չի ունենում:  Նա մասնավորապես ասել է.

Ես միայն երբեմն-երբեմն եմ փոխում հագուստս, այն էլ այն ժամանակ, երբ հոտն անգամ ինձ համար է անտանելի դառնում:    

Դե ինչ, այս վամպիրից պետք է հնարավորինս հեռու մնալ:

 2  Ջոնի Դեփ

Ջոնի Դեփն այնքան հագեցած գրաֆիկ ունի, որ չի կարողանում շատ ժամանակ հատկացնել անձնական հիգիենային: Մի քանի տարբեր աղբյուրներում նշվել է, որ այս առաջնակարգ դերասանը, մեղմ ասած, այնքան էլ չի սիրում լոգանք ընդունել և կարող է օրերով յոլա գնալ առանց դրա: Զարմանալի չէ, որ նա այդքան վարպետորեն կարողացավ մարմնավորել անլվա ծովահենի դերը:

 3  Ջեսիկա Սիմփսոն

Թեպետ այս շեկ դերասանուհին սովորաբար բավականին խնամված ու թարմ տեսք ունի և հաճախ իր արտաքինով ուղղակի շլացնում է իր երկրպագուներին, նա մատների արանքով է նայում բերանի խոռոչի հիգիենային: Մի հեռուստաշոուի ընթացքում Ջեսիկան խոստովանել է, որ շաբաթական առավելագույնը երեք անգամ է խոզանակով լվանում ատամները:

 4  Մեթյու Մակքոնահի

Ո՞ւմ մտքով կանցներ, որ սրտակեր Մեթյու Մակքոնահին տարիներ շարունակ օծանելիք չի օգտագործել: People ամսագրին տված հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ պարզապես չի ցանկանում, որ իր վրայից իր բնական հոտից բացի, ուրիշ հոտ գա: Գարշահոտությունից խուսափելու համար նա պարզապես լոգանք է ընդունում, սակայն ըստ որոշ աղբյուրների՝ ոչ այնքան հաճախ:

 5  Մեգան Ֆոքս

Մեգան Ֆոքսը բավականին անկեղծորեն է խոսում իր անձնական հիգիենայի մասին: FHM-ին տված հարցազրույցներից մեկում նա ասել է. «Ինձ հետ ապրելն ուղղակի սարսափելի է: Ես տան մաքրությամբ չեմ զբաղվում: Շորերս հանելուց հետո ես դրանք պահարանում չեմ դնում, այլ անխնամ կերպով շպրտում որտեղ պատահի: Ես մոռանում եմ անգամ զուգարանի ջուրը քաշել: Ընկերներս հաճախ ինձ ասում են».

Մեգան, դու մխտռել ես մեր զուգարանում ու ջուրը չես քաշել:

Ինչ խոսք, Մեգանը չափազանց մանրամասնորեն է պատմում իր անձնական հիգիենայի, ավելի ճիշտ՝ դրա բացակայության մասին:

 6  Բրեդ Փիթ

6 երեխա խնամելը հեշտ բան չէ, իսկ երեխաների խնամքը դերասանական բուռն գործունեության հետ համատեղելը՝ առավել ևս: Հավանաբար հենց այս զբաղվածության պատճառով էլ համաշխարհային աստղ Բրեդ Փիթը ժամանակ չի գտնում հաճախակի ցնցուղ ընդունելու համար:

Ասում են, որ «Անփառունան սրիկաները» կինոնկարի նկարահանման ընթացքում նրա գարշահոտությունն այնքան անտանելի է եղել, որ նրա խաղընկեր Էլայ Ռոթը խորհուրդ է տվել նրան գոնե թևատակերը մաքրել թաց անձեռոցիկներով, երբ նա ցնցուղ ընդունելու համար բավականաչափ ժամանակ չի ունենում: Այդ խորհուրդը, իհարկե, օգտակար է, սակայն ավելի լավ կլինի գոնե երբեմն օճառով ցնցուղ ընդունել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել