1in.am-ը գրում է.
Սիրիական պետությունը կշարունակի պայքարն ահաբեկչության դեմ և միաժամանակ կամրապնդի ազգային համաձայնության գործընթացը՝ հանուն բոլոր տարածաշրջաններում անվտանգության ու կայունության շուտափույթ վերադարձի: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Կիրակի Դամասկոսում ընդունելով Համա նահանգի հասարակական և կրոնական շրջանակների պատվիրակությանը՝ Ասադը հայտարարել է, որ Սիրիան շարժվում է դեպի հաղթանակ՝ շնորհիվ բանակի հերոսության և ժողովրդի դիմացկունության՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Չնայած երկրում ընթացող քաղաքացիական պատերազմին՝ հունիսի 3-ին կանցկացվեն նախագահական ընտրություններ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1287566.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել