Life.panorama.am-ը գրում է.
«Դոլմեն» բրետոներենից թարգմանաբար նշանակում է քարե սեղան (taol maen): Դոլմենը հնագույն դամբարանային կառույց է` կառուցված վիթխարի քարերից, մինչև մի քանի տոննա։ Ծածկված են մեկ կամ մի քանի սալաքարերով։ Դոլմենը առաջին ճարտարապետական կառույցներից է։ Դոլմեններում սովորաբար թաղվել է մեկ, կամ մի քանի աճյուն՝ քարե կամ բրոնզի զենքերի հետ։ Որոշ դեպքերում օգտագործվել են թաղման նպատակով տասնամյակներ, և երբեմն էլ մի ամբողջ դար։ Ենթադրվում է, որ դոլմենները կառուցվել են տոհմավագների հողարկավորության համար։
Արևմտյան Կովկասի լեռնային ժողովուրդները` ադիգները կամ չերկասները, դոլմենները սրբազան կառույցներ էին համարում, երկրպագում էին դրանց և պահպանում: Նախորդ դարում այտեղ եկած կազակները դոլմեններն անվանում էին «դիդովա», «հսկաների տներ» կամ «չարքերի բներ»: Լեռնցիները դրանք թզուկների տներ` «իսպուն» էին կոչում:
Արևմտյան Կովկաս այցելած եվրոպացիները բազմաթիվ առասպելներ են հորինել այն մասին, թե ինչպես են հսկաները տներ կառուցել թզուկների համար:
«Հինավուրց ժամանակներում, որոնց մասին միայն գիտի և հիշում է ամենակարող Ալլահը, այս անանցանելի անտառներով պատված այս հարուստ տարածքում մարդկային միայն երկու ցեղեր էին ապրում` սարսափելի և հզոր հսկաները և փոքրիկ թզուկները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



