1in.am-ը գրում է.
Աֆղանստանում Վարդակ և Ֆարյաբ գավառների բանտերից ազատ են արձակվել 96 բանտարկյալներ: Այս մասին հայտնել են երկրի ՆԳՆ-ում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Ոստիկանության տվյալներով՝ սա նախագահ Համիդ Քարզայի կողմից հայտարարված մասշտաբային համաներման արդեն երկրորդ փուլն է: Դրա գործողության տակ են հայտնվում բոլոր աֆղանական ուղղիչ հաստատությունները՝ ներառյալ հայտնի Բագրամ բանտը: Ազատ կարձակվեն բոլոր այն անձինք, ովքեր թեթև և միջին ծանրության հանցագործություններ են կատարել:
Մեկ շաբաթ առաջ Աֆղանստանի կառավարությունը հյուսիսարևմտյան Սարի Պուլ գավառի կենտրոնական բանտից ազատ էր արձակել 244 բանտարկյալի: Ապրիլի վերջին նախագահի վարչակազմը հայտարարել էր վերջերս հայտնաբերված ՆԱՏՕ-ի 6 անօրինական բանտերի փակման և ապօրինաբար պահվող բոլոր աֆղանների ազատ արձակման մասին:



