Թրաֆիքինգի դեպքերը լուսաբանելիս հարկ է պահպանել զոհի անձնական տվյալների գաղտնիությունը:

«Թրաֆիքինգ» տերմին. կյանքի փակուղի՞

Նրան կոչենք Լիլիթ: Ամիսներ առաջ է արտասահմանից վերադարձել հայրենիք: Օտար երկրում թրաֆիքինգի ենթարկվելուց հետո Լիլիթը հասարակությանն ինտեգրվելու երկար ճանապարհ է անցել «Ամքոր» կազմակերպության օգնությամբ: Ծանր հարվածների ենթարկված, բայց կրկին հույսով լցված Լիլիթը սկսել է աշխատանք փնտրել: Թվում էր՝ ամեն ինչ սկսում էր կարգավորվել: Կյանքը կրկին մտնում էր բնական հուն: Սակայն լրատվամիջոցի անփույթ լուսաբանման պատճառով՝ Լիլիթի կյանքը նորից փակուղի մտավ: Նա աշխատանքից զրկվեց, և արժանացավ իր շրջապատի պիտակներին: ՀԿ-ների միջոցով նրանց տրամադրվում է կացարան, բժշկական, հոգեբանական և իրավաբանական աջակցություն, հնարավորություն է տրվում ստանալ նոր մասնագիտություն: «Թրաֆիքինգ» տերմինն, ըստ մասնագետների, լրագրողների համար մոդայիկ բառ է դարձել: «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ անցկացրած հետազոտության համաձայն՝ լրատվամիջոցներում 2012-2013 թվականներին հրապարակվել է 240 նյութ: Կազմակերպության նախագահ Արզուման Հարությունյանի կարծիքով՝ քանակը բավարար է, որակը՝ ոչ այնքան:

ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ավագ իրավախորհրդատու Դավիթ Թումասյանի խոսքով՝ մամուլում կան և՛ կանխարգելիչ բովանդակություն ունեցող, և՛ թրաֆիքինգի զոհերին պախարակող նյութեր: Հաճախ չմասնակցելով դատական նիստերին՝ լրագրողները օգտվում են «Դատալեքս» տեղեկատվական համակարգից և ամբողջությամբ կամ մասնակի արտատպում դատավճիռը: Լրագրողները չեն փոխում տվյալները, և զոհի ինքնությունը բացահայտվում է:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել