Ֆեյսբուքում տիրող վրդովմունքը ինձ ստիպեց գրել այս մեկնաբանությունը: Եվրատեսիլը այնպիսի մրցույթ է, ինչպիսին կա: ԵՎ դա առաջին տարին չէ և ոչ մի բան էլ չի փոխվել, չի էլ փոխվելու ու մենք դրա մասին լավ էլ գիտենք: Մասնակցել այդ մրցույթին, թե չմասնակցել՝ դա մեր որոշումն է: Մեզ ոչ ոք չի ստիպում դա անել: Մտածում եք անարդար ա, կամ այլասերված ա, կամ քաղաքական ա՝ մի մասնակցեք: Մասնակցելով դուք ընդունում եք խաղի կանոնները: Ուրեմն հետո մի բողոքեք:
Հ.Գ. Համարում եմ Արամի 4-րդ տեղը լավ արդյունք, քանի որ ինձ համար Եվրատեսիլը ոչ թե երգի մրցույթ է, այլ Հայաստանը ճանաչել տալու ևս մի միջոց: Արամը փայլուն կատարեց իր առաքելությունը՝ մտնելով առաջին հնգյակի կազմ: Շնորհավորում եմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.marutyan/posts/578828055563613
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել