Թուրք մարզիկը հրաժարվեց մենամարտել Դավիթ Խաչատրյանի հետArmsport.am-ը գրում է.

Երեկ մամլո ասուլիսից հետո Թուրքիան հրաժարվեց, որպեսզի «մարտեր առանց կանոնների» մարզաձևի իր մարզիկը ՌԴ Յարոսլավլ քաղաքում կայանալիք առաջնության ժամանակ մրցի Դավիթ Խաչատրյանի հետ, փոխանցում է «Արմֆայթինգ» ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Պատճառը… 1915 թվականի Ցեղասպանությունը հիշատակող պաստառով Դավիթի հանդես գալն էր: Նրանք պետք է այդ մենամարտը Թուրքիայում ցուցադրեին ուղիղ եթերում: «Եթե պաստառը չլինի` համաձայն ենք»,- նշեց թուրք մարզիկի մարզիչը:

Հասան Գյանջբեյը հավելեց, որ «Դուք զբաղվում էք ո´չ իրականությամբ, միջազգային քաղաքական ո´չ իրականություն եք պրոպագանդում»: Իսկ Դավիթ Խաչատրյանը ի պատասխան ասեց, -«Դուք էլ կարող եք ձեր պաստառի վրա փակցնել, որ 1915 թվականին Ցեղասպանություն չի եղել և կտեսնենք, թե ում կհավատան ազգերը»:

Հիմա թուրք մարզիկին ձեռնոց է նետել ռուս մարզիկ` Օլեգ Աֆանեսևը: Մարտը կլինի վաղը, ժամը` 19:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել