5620239091in.am-ը գրում է.

Սիրիայի մեծությամբ երկրորդ՝ Հալեպ քաղաքի բնակիչները արդեն մեկ շաբաթ է՝ զրկված են խմեու ջրից: Պատճառը քաղաքի ջրատարի մոտ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիվերսիան է: Այս մասին գրում է France Presse-ը:

Նշվում է, որ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի անդամները («Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման սիրիական մասնաճյուղ) փակել են այն պոմպերի հասանելիությունը, որոնց միջոցով մատակարարվում է խմելու ջուր: Այդ ջուրը հոսում էր ինչպես դեպի Հալեպի «կառավարական», անպես էլ ահաբեկիչների վերահսկողության ներքո գտնվող թաղամասեր: Հալեպում ապրում է մոտ 2.5 մլն մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել