1in.am-ը գրում է.
Երգչուհի Անի Լորակը ներկայացրել է «Բալլադ Մալվիի մասին» երգի տեսահոլովակը: Երգի հեղինակը Վլադիմիր Իվասյուկն է: Այս մասին գրում է Viva.ua կայքը:
Ընտանիքի և մայրության թեմատիկան շատ հոգեհարազատ դարձավ Անիի համար, երբ նա ինքը մայրացավ և մասնակցեց «Ոչ որբությանը» բարեգործական ծրագրին: Այս հուզիչ բալլադն Անի Լորակը ցանկանում է նվիրել բոլոր մայրերին՝ շնորհակալություն հայտնելով անկեղծ սիրո և բաց սրտի համար:
Նոր տեսահոլովակում տեղ են գտել նաև Ուկրաինայի հեղափոխության ցնցող տեսարաններ՝ ստիպելով կարեկցել յուրաքանչյուր ընտանիքի, որը կորուստ է կրել ողբերգական իրադարձությունների հետևանքով:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1285679.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել