Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 5–ին երգիչ Մհերը Արցախում տեղի ունեցած մենահամերգի ժամանակ ամուսնության առաջարկ է արել երգչուհի Օքսանա Բաբուրյանին:
Կենսուրախ և հումորի զգացումով երգչուհին ArmՏtar.am-ի հետ կիսվել է երգչի հետ ծանոթության, օրիգինալ նվերի, անսպասելի ամուսնության առաջարկի և շատ այլ հարցերով:

Ինչպե՞ս ստացվեց Մհերի հետ ծանոթությունը:
Ավելի ճիշտ կլինի հարցնեք, թե ինչպես կավարտվի այդ ծանոթությունը (ծիծաղում է): Իսկ, եթե առանց կատակի, մեզ ծանոթացրել է «երգը», ավելի ճիշտ, երգի մրցույթը Մոսկվայում: Մհերի խոսքերով հենց այդ ժամանակ էլ նա ուշադրություն է դարձրել ինձ վրա` չգիտեմ նրա համար բարեբախտաբար, թե՞ …. (ծիծաղում է):

Ինչպե՞ս է շարունակվել Ձեր հետագա շփվումը:
Զուտ գործնական և ընկերական շփում եմ ունեցել, միասին աշխատում ենք «Jose» ակումբում:
Ասում են՝ նույն բնագավառի մարդկանց համատեղ կյանքը դժվար է լինում, հե՞շտ է ընթանում երկու երգիչների անձնական կյանքը:
Մհերի հետ անձնական կյանք չունեմ, ուրիշ երգչի հետ նույնպես չեմ ունեցել: Այդ հարցին ավելի ճիշտ կպատասխանեն, օրինակ, Լիլիթն ու Վահրամը կամ Հայկոն և Անահիտը:

Իսկ ի՞նչ է Ձեզ համար անձնական կյանք ասվածը, որ նշում եք՝ չունեք:
Անձնականի իմաստը հենց այն է, որ չեմ ցանկանում բացել փակագծերը:
Մհերի բնավորության ո՞ր գիծն եք սիրում:
Շատ եմ գնահատում մարդկանց, ովքեր ունեն հումորի զգացում: Գնահատում եմ նաև լավատեությունը և, ինչպես Արցախում են ասում, վըննըթիթև, ընջուկթիթև ինելը ( թարգմանում եմ՝ թեթև բնավորություն, մարդկանց օգնելու պատրաստակամություն) :

Խոսեցիք բնավորության լավ գծերից, կանկեղծանա՞ք երգչի բնավորության թերություններից:
Իսկ ո՞վ է անթերի, ես էլ ունեմ թերություններ և դա համարում եմ նորմալ: Ինձ հետ շփման ընթացքում Մհերը ներկայանում է իդեալական, միգուցե ժամանակի ընթացքում կնկատեմ: Հենց նկատեմ, Ձեզ անպայման տեղյակ կպահեմ: (ծիծաղում է)
Շարունակությունն՝ այստեղ