1in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոան հայտնել է, որ թիմի ֆուտբոլիստները հաճախ են խորհրդակցում գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանի հետ:
«Զիդանը շատ խոսել չի սիրում: Բայց երբ խորհուրդ է պետք, նա անպայման օգնության է հասնում: Ֆուտբոլիստներն ավելի հաճախ նրան են դիմում, քան գլխավոր մարզչին»,- ասել Արբելոան:
Հիշեցնենք, որ տեղեկությունների համաձայն առաջիկա մրցաշրջանում Զիդանը որևէ թիմ է գլխավորելու:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1285465.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել