1in.am-ը գրում է.
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է «Սաութհեմփթոն»-ի կիսապաշտպան Ադամ Լալանայի` իր թիմ տեղափոխության մասին շրջանառվող լուրերը:
«Լալանան անհավանական տաղանդավոր ֆուտբոլիստ է: Բայց լավագույն երիտասարդ խաղացողների մասին բազմաթիվ լուրեր են շրջանառվում:
Ես երբեք չեմ քննարկել և չեմ պատրաստվում քննարկել ֆուտբոլիստներին, ովքեր հանդես են գալիս այլ ակումբներում: Վստահ եմ, որ դուք ինձ ճիշտ կհասկանաք: Այնպես որ դրանք միայն լուրեր են»,- Goal. com-ը մեջբերում է Ռոջերսի խոսքերը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1285305.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել