1KimJong-un_Wife_Reuters1in.am-ը գրում է.

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը երկրի արևմտյան շրջանի օպերատիվ օդանավակայանում անցկացրել է ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության հրամանատարական կազմի թռիչքային վարպետության մրցույթ: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS–ը։ Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր հրամանատարի և Պաշտպանության պետական կոմիտեի առաջին նախագահի հետ թռիչքներին հետևել է նրա տիկինը՝ Լի Սոլ Չժուն։

Օդանավակայանում ԿԺԴՀ ղեկավարին ողջունել է երկրի ՌՕՈՒ և ՀՕՊ հրամանատար գեներալ Լի Պյոն Չխոլը։

Թռիչքների ավարտից հետո Կիմ Չեն Ինը դրվատել է մրցույթի մասնակիցներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար, պարգևներ է հանձնել հաղթողներին և լուսանկարվել նրանց հետ։ Նա նաև նշել է, որ այդպիսի մրցույթները կնպաստեն «օդաչուների առավել արդյունավետ նախապատրաստմանը՝ «Հետևիր ինձ» կարգախոսի ներքո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել