Արմավիայից մենակ Սիրիահայերը չի որ տուժել են,,,, Էդ տականքը՝ ազգային ավիափոխադրողը, աշխատողների աշխատավարձերն էլ չի տվել, արդեն յոթ-ութ ամիս ....
***
«Ամո՛թ Արմավիային»
Այսօր 13:00-ին Նալբանդյան 23 հասցեում՝ «Արմավիա» ավիաընկերության կենտրոնական սենյակի դիմաց, հավաքվել էին մի խումբ երիտասարդներ և իրենց բողոքն էին արտահայտում ընկերության վերջին ժամանակներում Երևան-Հալեպ ուղղությամբ իրականացվող ավիատոմսերը գրեթե կրկնակի թանկացնելու համար: Ելույթով հանդես եկան Ապրես Զոհրաբյանը, Գոռ Հակոբյանը, Նվարդ Մանասյանը, Նարի Հակոբյանը:
Մասնակիցները շարունակ «ամո՛թ» էին վանկարկում, սակայն ավիաընկերության աշխատակիցները
ոչ մի կերպ չարձագանքեցին: Ակտիվիստները նշեցին, որ Արմավիա»-ն չի կարող կոչվել ազգային ավիափոխադրող, քանի որ, երբ վտանգված է հազարավոր հայերի կյանքը, այն մտածում է միայն իր շահույթի մասին: Մինչդեռ՝ արաբական ավիաընկերությունը ավելի մատչելի գներով է փոխադրում սիրիահայերին: Ի տարբերություն Արմավիայի՝ նրանք աբուռ, թասիբ ու նամուս ունեն:
Նյութի աղբյուրը՝ http://daily.am/?l=am&p=5253



