eCX9x9j1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում ստեղծվում է անհավատների համար առաջին ցանցային հեռուստաալիքը՝ AtheistTV-ն: Հիմնադիրները «Ամերիկացի աթեիստներ» կազմակերպությունից են, որը գտնվում է Նյու Ջերսի նահանգի Քրենֆորդ քաղաքում: Նրանք ալիքը ստեղծում են որպես հակակշիռ երկրում գործող հարյուրավոր կրոնական հեուստաալիքների: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Նախատեսվում է հեռարձակումը սկսել այս տարվա ամռանը:

Հեռարձակման հիմքում կլինի «Աթեիստական տեսակետ» հեռուստահաղորդման արխիվը: Հաղորդումը վերջին 20 տարիներին պատրաստվել է նույն կազմակերպության կողմից և այժմ հասանելի է երկրի 50 քաղաքների մեդիաշուկաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել