Հաճելի էր....
Մայիսի 9-ը մի աննկարագրելի օր է: Ոչ բոլոր ազգերը մեկ օրվա մեջ կարող են նշել եռատոն, իսկ մենք նշում ենք: Ազատագրվել է Արցախը, ազատ Արցախի բանակի օրն է, և մեր պապերը հաղթել են ֆաշիստներին, այսքանից հետո ինչպե՞ս չուրախանալ և չշնորհավորել: Այս օրը ամանորից էլ ուրախ պետք է նշել: Փառք ու պատիվ հերոսներին:
Ժողովուրդ, լուրջ արդեն հոգնել ենք Միկոյանի արձանի քննարկումներից: Եթե դուք ուզում էիք, որ Միկոյանի արձանը չդրվի, ու նա մոռացի, հավաստիացնում եմ ձեզ՝ ձեր այսքան քննարկումների հետևանքով ով չէր ճանաչում Միկոյանին, նրանք էլ իմացան, թե Միկոյանն ով է, ապրեք, դուք մասսայականացրեցիք Միկոյանին ու ինչ-որ տեղ հավերժացրեցիք նրան:
Արամ Mp3-ին այլևս որպես գլխավոր ֆավորիտ չեն դիտում բուքմեյքերները, որովհետև նրանք ունեն իրենց Կոնչիտային: Պատկերացրեք, որ այդ «երշիկը» հաղթում է եվրոպական այս մրցումը. սա կլինի Եվրոպայի վերջի սկիզբը: Արամ ջան, առաջ դեպի հաղթանակ:
Աննա անունով մի աղջիկ դարձել է մահմեդական, ու շատերը սկսեցին քարկոծել նրան: Հա, ես էլ չեմ սիրում ու չեմ ընդունում, որ քրիստոնյան ուրիշ կրոն է ընդունում, բայց եկեք չքարկոծենք նրան, դա նրա որոշումն է: Չեմ կարծում, որ այդ քարկոծողների մեջ բոլորը քրիստոնյա են:
Երեկ աշխարհը նշում էր Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը, բայց նույն ֆաշիստները՝ բենդերները, Ուկրաինայում կրակում էին 12 տարեկան երեխաների ու լրագրողների վրա: Աչքիս մի հատ էլ պետք է համաշխարհային լինի, որ որոշ տհասներ խելքները գլուխները հավաքեն:



