Life.panorama.am-ը գրում է.

Այս կիրակի կմեկնարկեն The beautified project-ի և «Նոր ալիք 2014» մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանի դուետի հիման վրա տեսահոլովակի նկարահանումները: Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց The beautified project-ի վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը:
««Wait» անունը կրող ռոք բալլադը գրել եմ շուրջ տասը տարի առաջ, այն շատերն են կատարել, սակայն երգը պաշտոնապես չի թողարկվել: Երբ այն կատարեց Սոնա Ռուբենյանը, հասկացա, որ դա հենց այն էր, ինչին ես երկար սպասել էի, և որոշեցինք հանդես գալ դուետով, ապա՝ նկարահանել տեսահոլովակ»,-մեզ հետ զրույցում պատմեց Անդրեն: Նրա խոսքով՝ հենց այս կիրակի էլ կմեկնարկեն տեսահոլովակի նկարահանման աշխատանքները, այս առիթով Անգլիայից Հայաստան կժամանի The beautified project-ի երգերից «All alone»-ի ռեժիսորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ