«Այսօր պատերազմ անցած բոլոր տղաներն արհամարհված վիճակում են։ Սաղս էլ գիտենք։ Ես էլ երկրորդ խմբի հաշմանդամ եմ։ Մեզ ոչ մի բան չի հետաքրքրում, պատերազմ էր, գնացել կռվել ենք։ Թե ով է պաշտոն ստացել ՝ դա մեզ վաբշե չի հետաքրքրում, թե այսօր ինչ են անում նրանք դա էլ մեզ չի հետաքրքրում»,-aravot.am-ի հետ զրույցում երեկ Եռաբլուրում ասաց «Հատուկ գնդի» ազատամարտիկ, «Հատուկ գունդ» հ/կ ղեկավար Գեղամ Հակոբյանն։
Մեր հարցին՝ ՀՀԿ–ում չկա՞ն կռված տղերք՝ նկատի ունեմ իշխող վերնախավի մեջ, Գեղամ Հակոբյանն պատասխանեց. «Էսօրվա դրությամբ ՀՀ-ում լրիվ կռված են։ Բայց պատերազմին մասնակցեց 10-15 հազար մարդ։ Անունով կռվողներ լիքն են, պարգևատրվողներ։ Նայում ես ովքեր են պարգևատրվում՝ դրանք Երևանից սկի դուրս չեն եկել։ Կան, ասենք, Լենինգրադում մեխակի գործ են արել, էսօր պարգևատրման և ամեն բուրմունքից էլ օգտվում են»։ Ազատամարտիկն վստահեցրեց, որ այսօր մեր ազգը մոռացել է հայրենասիրությունը և ամենակարևորը փողն է դարձել. «Ի՞նչ հայրենիք, ինչ հայրենասիրաթյուն, երբ այսօր ժողովուրդն արտագաղթում է Հայաստանից»»,–գրում է թերթը։
Մանրամասներն՝ թերթի այսօրվա համարում։