White-House-solar-panels_opt-e13996669107231in.am-ը գրում է.

Սպիտակ տունը լիովին անցնում է արևի էներգիայի կիրառման: Սպիտակ տան տանիքին Ջիմի Քարթերի վարչակազմի ժամանակներից ի վեր առաջին անգամ տեղադրվել են արևային մարտկոցներ՝ գրում է Gazeta.ru-ն:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Մեթ Լերիչի խոսքով՝ արևային մարտկոցների տեղադրումը կդառնա Սպիտակ տան էներգետիկ արդիականացման մաս և կնպաստի շենքում էլեկտրաէներգիայի ավելի արդյունավետ օգտագործմանը:

Սպիտակ տունը ոչ միայն լիովին անցում կկատարի արևային էներգիայի կիրառման, այլև կզինվի էներգախնայող սարքավորմամբ:

Արևային մարտկոցների տեղադրման գործընթացը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից սկսվել էր դեռևս 2010 թվականին:

Օբամայի վարչակազմը դիտարկում է էներգիայի այլընտրանքային աղբյուրների ակտիվ կիրառությունը որպես կլիմայի գլոբալ տաքացման դեմ պայքարի ծրագրի մաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել