1in.am-ը գրում է.
Ամեն ինչ սկսվել է 10 տարի առաջ կատարած վիրահատությունից: Բրազիլացի Ռոդրիգո Ալվեսը, ով Բրիտանիայում է ապրում, որոշել է ժառանգությունն օգտագործել իր արտաքինը փոփոխելու նպատակով: Այժմ ,արդեն նախկին գեղեցկադեմ բրազիլացի երիտասարդից ոչինչ չի մնացել, գրում է mirfactov.com-ն:
30-ամյա Ալվեսը ավելի քան 150000 դոլար է ծախսել 12 պլաստիկ վիրահատությունների և բազմաթիվ կոսմետիկ պրոցեդուրաների վրա: Նա պնդում է, որ չի կարողանում գտնել այն իդեալական դեմքն ու մարմինը՝ չնայած որ հազիվ է փրկվել մահանալուց:
Նրա խոսքերով՝ ամեն ինչ սկսվել է քթի վիրահատությունից, սակայն այն ուղղելուց հետո էլ երիտասարդը իրեն երջանիկ չի զգացել, երջանիկ չի զգում նույնիսկ հիմա, երբ բավականին փոխել է իր արտաքինը:
Ռոդրիգոն հիանում է Բարբիի ընկեր Քենով, քանի որ այդ խաղալիքը իդեալական տեսք ունի: Հատկապես, նրան դուր է գալիս Քենի մարմինը, սակայն, ցավոք Ալվեսը զարգացած մկաններով պարծենալ չի կարող: Բազմաթիվ արդյունավետ մարզումներից հետո Ռոդրիգոն գնացել է ավելի կարճ ճանապարհով և դիմել է պլաստիկ վիրաբույժների օգնությանը:
Հունվար ամսին, սիլիկոնի միջոցով մկանները մեծացնելու պրոցեդուրայի ժամանակ քիմիական նյութը տարածվել է նրա օրգանիզմում և նա հազիվ է մահից փրկվել: Բժիշկները նույնիսկ զգուշացրել են նրան, որ հնարավոր է հեռացնեն ձեռքերից մեկը, իսկ քիմիական նյութը սրտին հասնելու դեպքում մահն անխուսափելի կլիներ: Սակայն, բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է փրկել նրան:
Մասնագետները նրա մոտ դիսմորֆիա՝ սեփական արտաքինով անառողջ տարվածություն են ախտորոշել: Այս հիվանդությամբ տառապող մարդիկ իրենց արտաքինն անընդհատ ուրիշների հետ են համեմատում, շատ ժամանակ են հայելու առջև անցկացնում, կամ ընդհանրապես խուսափում են հայելիներից: Նրանք կարող են բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ տանել, սակայն իրենց արտաքինից մշտապես դժգոհ մնալ:



