Հա, ճիշտ եք հասկացել, գործից դուրս եմ գալիս, ու հաջորդ հարցին ՝
- բա ու՞ր ես գնում
Այսպիսի պատասխան եմ տալիս
- տուն
Անցնում եմ ֆրիլանսի՝ տանը աշխատելու: Ու մտածում եմ , որ այս աշխատելու մոդելը ամենալավն է , բոլոր հնարավոր մոդելներից: Համենայն դեպս ինձ համար:
Նախորդ գործս ինձ ահագին բան է սովորեցրել, օրինակ պլանավորել աշխատանքները: Այդպիսի մի պլան ունեմ, որտեղ բոլոր ընթացիկ պրոեկտներս են, ինչպես նաև ունեմ մի բաժին, որի անունն է «երազանքներ»:
Հիմա այդ երազանքների բաժինի պլանները խելքին ավելի մոտ կլինի իրականացնելը:
Բայց քայլ այլ քայլ
Բանկեր
Ոչ մի ծրագրավորողի խորհուրդ չեմ տալիս աշխատել բանկում, հատկապես հաշվետվությունների բաժնում: Առաջին մի տարին դեռևս հետաքրքիր է, իսկ հետո սկսվում է այլանդակությունը: Սկսվում է ճահիճը, ու պոեզիայի բացարձակ բացակայությունը
Ստեղծվում են նոր տեխնոլոգիաներ, նոր մեթոդներ, ու դու դրանք չես կարողանում փորձել, որովհետև ամեն բան արդեն որոշված է: Ասենք արդեն կա SQL սերվեր 2025 որը ունի թույն ֆունկցիաներ, ու կարդում ես փսլինքներդ թափվում են, ուզում ես փորձել, բայց ձեր մոտ դրաված է SQL սերվեր 2000 ու փոխելու մասին ոչ մի խոսք չկա ու չի էլ լինելու: Ու սա գործիքների հարց է, դու կարող ես արտահայտել այն մտքերը որոնց համար հարմար գործիք ունես, հարմար նկարագրման լեզու: Դա է զարգանալու ճանապարհը, միշտ նոր բան փորձել, նոր տեխնոլոգիաներ կիրառել, նոր մեթոդներից օգտվել: Պետք է հարստացնել արտահայտչամիջոցները: Սա ճիշտ է և արվեստի և գիտության և ծրագրավորման մեջ: Արվեստի դեպքում ակնհայտ բան է: Բայց օրինակ գիտության համար այդքան էլ ակնհայտ բան չեմ ասում: Որպիսի թեմայից շատ չշեղվեմ միայն մի օրինակ բերեմ: Ֆիզիկոսները ստեղծել են թենզորական անալիզ, որը մաթեմատիկայի մի նեղ ճյուղ է, բայց որով հարմար է նկարագրել ռելատիվիստական երևույթները, սա իրականում երկրաչափության մի բաժին է. վեկտորական երկրաչափության , սակայն ինչպես հայտնի է հարաբերականության մասնավոր տեսությունը դա տարածության երկրաչափության տեսություն է: Ուրիշ մեթոդներով էլ կարելի է նկարագրել նույն խնդիրների դասը, բայց մարդիկ գտել են, որ դա ավելի հարմար եղանակ է: Ու նույնը ճիշտ է նաև ծրագրավորման համար …
Բանկում իմ աշխատելուց մի կարևոր բան էլ եմ վերցրել, ու դա շատ շուտով կդառնա եկամուտի ևս մի աղբյուր: Խոսքը գնում է տվյալների վերամշակման և ներկայացման լավագույն ձևերի մասին: Ու հատկապես մայքրասոֆթի էքսելի միջոցով դա անելու մասին: Բայց լավ … սրա մասին մի ուրիշ անգամ …
8 ժամյա աշխատանքային համակարգ
միգուցե այս մոդելը երբևէ ունեցել է առավելություններ, ու ուժեղացրել է տնտեսությունները, ու նույնիսկ չեմ բացառում, որ հիմա էլ շատ մասնագիտություններում անփոխարինելի է, բայց տտ ոլորտում մտածում եմ, որ հեչ էլ էֆեկտիվ չե: Որովհետև դա մեծ առմամբ ստեղծագործական աշխատանք է: Ճարտարապետության պես, գիտության ու արվեստի ճիշտ մեջտեղը գտնվող: Ու հնարավոր չի ստաբիլ օրը 8 ժամ , որակով աշխատել ու ամեն օր միևնույն ժամերին: Որովհետև հաճախակի պետք է գնալ կախվել ասենք տուռնիկից, կամ էլ դուրս գալ ծխելու լուծումը գնտելու համար:
Ու մի բան էլ, շատ դժվար է գնահատել աշխատանքը, պարզ չի թե ինչպես է պետք այն գնահատել և վարձատրել: Ասենք գործարանում աշխատող մարդը սարքում է x հատ առարկա, նրա աշխատածը գնահատվում է x բազմապատկած ինչ որ մի y-ով: Ծրագրավորողի գործը ինչպե՞ս գնահատել: Գրած կոդերի քանակով, տառերով
, ինչո՞վ:
Ես մտածում եմ որ պետք է գնահատել սուբեկտիվ:
- Այսպիսի մի գործ կա, կանե՞ս
- Ի՞նչ գործ է
- Դե պետք է անել այս և այն բաները … Ինչքա՞ն ես ուզելու սրա համար
- Էսքան
- Համաձայն եմ
Արվեստագետը ինչպե՞ս է գնահատում կտավի գինը: Սուբեկտիվորեն: Ելնելով դրա վրա ծախսած էներգիայի քանակից և իր հեղինակությունից:
Ինդիկատորը աշխատանքի ընթացքում և վաճառքից ստացած մաքսիմալ հնարավոր հաճույքն է: Ինչու՞ մաքսիմալ հնարավոր, որովհետև ցանկացած գին չի կարելի ասել, այլ միայն այն գինը որը քո կարծիքով կտան քո արած աշխատանքի համար:
Ի՞սկ օֆիսում 8 ժամ աշխատելիս: Գլուխ պահես, կյանքդ ես վատնում , ու ոչ էֆեկտիվ, անիմաստ ժամանակ ես ծախսում : 16 ժամ աշխատես երբ շատ է աշխատանքը, հոգնում ես , ստանում ես անբավարվածության զգացողություն ու վերջում ստանում ես նույն գումարը … Իսկ իրականում քո այդ ավել աշխատածը ուտում են կապիտալիստները:
Գյուղացին եթե զգում է , որ իրեն չի հերիքում, մի քիչ ավել հող կարող է մշակել, կամ մի քանի անասուն ավել պահել: Կամ մի քիչ ավել աշխատել օրվա ընթացքում: Իսկ երբ իրեն հերիք է կարող է հանգստանալ կամ մի այլ հետաքրքիր բանով զբաղվել: Օֆիսում նստած աշխատողը ոչ մի բան չի կարող անել, միայն կարող է գնալ մանիպուլյացիաների, լաց լինել և այլն , կամ էլ փոխել աշխատանքը: Կամ դառնալ թույն աշխատող և նրա աշխատավարձը կբարձրացնեն … բայց դա էլի դինամիկ բան չի, դու էլի պիտի աշխատես 8 ժամ կամ ավել, ու այդպես մինջև հաջորդ աշխատավարձի բարձրացումը: Այսինքն մինիմալ 8 ժամը ցանկացած դեպքում պիտի աշխատես: Սա բնական չե, բնական է կոնկրետ այս կամ այն աշխատանքի համար, ստանալ այսքան կամ այնքան գումար: Եվ ոչ թե օֆիսում 8 կամ 16 ժամ նստելու համար (անկախ նրանից աշխատում ես, թե գլուխ ես պահում) ստանալ միշտ նույն ֆիքսված գումարը:
Մի խոսքով, ինձ համար կարևոր է աշխատել այնքան որքան անհրաժեշտ է, ոչ ավել ոչ պակաս, իսկ մնացած ժամանակը տնօրինել ըստ ցանկության: Իսկ օֆիսներում դա հնարավոր չէ:
Ժամանակի տնօրինում
Օֆիսներում կամ ֆիրմաներում աշխատելիս քո կյանքը կապվում է ժամը 6-ից հետո ընկած ժամանակահատվածի, շաբաթ-կիրակի օրերի և արձակուրդների հետ: Մնացած ժամանակդ դու վաճառում ես, բայց ժամանակը վաճառելուց ես ցանկանում եմ վաճառել այն ժամերը, որոնք ինձ հարմար են, օրինակ երեկոյան ժամերը, կամ էլ գիշերային: Ո՞վ կառնի ինձնից իմ գիշերային ժամերը, հը ՞ …
Ստաբիլություն
Սա մեր երկրում քաղաքական ստաբիլության պես մի այլ մոլորություն է: Ստաբիլությունս ո՞րն է: Ճահիճն էլ բավականին ստաբիլ տեղ է, հետո՞ :
Իսկ ռիսկը կա իհարկե, սակայն գլոբալ փոփոխությունների նկատմամբ արհեստավորը (հա հա, ծրագրավորողը նախ և առաջ արհեստավոր է, հետո նոր արվեստավոր) ավելի կայուն է քան «օֆիսային պլանկտոնը»: Նա միշտ էլ կունենա աշխատանք
Իսկ օֆիսները փակվում են, ֆիրմաները սննկանում, բանկերը դեֆոլթվում, մարդկանց կրճատում են, կամ աշխատավարձը կրճատում, ասելով որ դե հիմա մի քիչ վատ ժամանակներ են և այլ, կորպորատիվ արժեքներ և այլ ծովախոզուկներ:
Սակայն հացը, կոշիկը, դագաղը խնդիրների ավտոմատացումը միշտ էլ կգնվեն ու կվաճառվեն: Կայքեր միշտ էլ պետք են, ու եթե բոլորը գիտեն, որ դու դրանով ես զբաղվում, ոչ թե նենց գործից հետո, այլ քո բանուգործը հենց դա է, միշտ էլ գործ կլինի: Միայն գլոբալ ապոկալիփսիսից հետո հնարավոր է էլ ոչ մի ծրագրավորում չլինի: Բոլոր սերվերները վառվեն ուժեղ մագնիսական դաշտից ու ոչ մի աշխատող համակարգիչ չմնա
Սակայն այս սցենաը բանկում աշխատողներին էլ չի փրկի, նրանց վերջն էլ կգա այդ ժամանակ: Իսկ մինջ այդ, ինչպես ասել եմ մի անգամ «հիմա այթիշնիկների դարն է, սա մեր դարն է տղեք
»:
Անփոխարինելի մարդ չկա
Մենեջմենթի ամենամեծ մոլորություններից մեկն է սա … Ո՞նց չկա … հիմա որ Ոզնյակը չլիներ Էփլում , էփլը կեփե՞ր: Ու հազարավոր այլ ֆիրմաների դեմքեր:
Ինձ դա վիրավորում է, եթե ես անփոխարինելի չեմ, ուրեմն իձիտե վի վսե վ դալնիե կռայա: Ես կանեմ այն գործը որտեղ անփոխարինելի կլինեմ: Իմ սեփական գործը, ու էլ չեմ աշխատի նա ձյաձյու: Որովհետև ես ամբիցիաներ ունեմ, ես երազանքներ ունեմ, ու մտքեր, ու աշխատանքից զուտ էլի հետաքրքրություններ ունեմ:
«նրանք այնքան աղքատ են, որովհետև փողից բացի այլ բան չունեն»
Մարդկանց հետ հարաբերությունների մասին
Ես վատ մարդ եմ:) ես մարդկանց երբեք չեմ կարոտում, դա ինձ համար գրեթե անծանոթ զգացմունք է: Չգիտեմ թե ինչու է դա արդպես: Բայց այդպես է:
Ու ինձ համար զարմանալի է իմ աշխատակիցների ռեկցիաները, որ վա՜յ, վու՜յ կկարոտենք և այլն:
Ես միշտ աշխատել եմ հենց տվյալ պահով ապրել, հատկապես շփման մեջ: Ինչպես ասել է չգիտեմ ով. «աշխարհում ամենակարևոր մարդը նա է, ով հիմա քո առաջ է»:
Իսկ հետո՞, հետո կմնան իրական կապերը, եթե երկու մարդու մեջ կապ կա, այդ կապը կմնա, այդ կապը նույնիսկ «պատահական» հանդիպումներ կստեղծի: Իսկ ոչ էական, սութի կապերը ոչ մեկին պետք չեն: Այնպես որ, եթե մենք կապված ենք, դուք ինձ չէք կորցնի ես էլ ձեզ: Եթե կապված չենք, մեծ բան չի, մի մարդ ավել մի մարդ պակաս:
Ու ամեն մարդ մյուսի մեջ մի բան թողնում է անկախ սեփական ցանկությունից: Հետքերի մասին մի չափածո բան:



