Նոր մանրամասներ՝  «Բելաջիո» ռեստորանում տեղի ունեցած միջադեպից.  գլխավոր հերոսը ներկայանում էր ռեժիսոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹShamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ մայիսի 8-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկացրել էր Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի մասին, ինչի հետևանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին էին տեղափոխվել կռվի մասնակիցները, իսկ 2 հոգի էլ տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն են տեղափոխվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ 46-ամյա Մայիս Երեմյանը, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի բնակիչ 28-ամյա Խաչիկ Շահինյանը, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի բնակիչ 40-ամյա Գրիգոր Շահինյանը, Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Սամսոն ՈՒզունյանը, Հրազդան քաղաքի բնակիչ 18-ամյա Հարութ Հակոբյանը, Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ 28-ամյա Արեգ Բալասանյանը, Երևան քաղաքի Լվովյան փողոցի բնակիչ 32-ամյա Արամ Բրուտյանը, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ 33-ամյա Գալուստ Պետրոսյանը, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ 34-ամյա Գագիկ Ասլանյանը, և Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի բնակիչ 40-ամյա Արթուր Վարդանյանը: Նշված անձանցից Մ. Երմյանն ու Ա. Վարդանյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով կռվի պատճառը եղել է այն, որ միևնույն ժամանակ «Բելաջիո» ռեստորանային համալիրի 2-րդ հարկում, տարբեր խմբեր նշելիս են եղել կնունք և ծնունդ ու ծնունդի մասնակիցներից Ա. Վարդանյանը, ով ներկայացել է ռեժիսոր, գինովցած վիճակում մի քանի անգամ փորձել է իրեն անծանոթ հարևան սեղանին նստած երիտասարդ աղջկան պարելու հրավիրել: Դա կրկնվել է անգամ այն ժամանակ, երբ նրան ասել են, որ իրեն անծանոթ աղջկան պարի չհրավիրի մանավանդ, որ նա ամուսնու հետ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել