Yerkirmedia.am-ը գրում է.

Անտինյանների տոհմում չկա մի ընտանիք, որում պատեազմներին մասնակցողներ չեն եղել. սկսած 1918 թվականից մինչեւ Արցախյան պատերազմ: Ու այսօր նրանց ընտանիքներում նշվում է իսկապես եռատոն՝ իր բովանդակության ամբողջությամբ:  

Էդվարդ Անտինյանը բոլորի հուշերն ի մի է բերել. դրանց պակաս չկա, այնքան են, որ գուցե մի օր մի ամբողջական գիրք դառնան: Նրանց ընտանիքներում մայիսին իսկական տոների շղթա է: Լոռու Մարգահովիտ գյուղից Հովսեփ Անտինյանը դարձավ Անտինյանների կռվող գեդաստանից առաջինը: 
 
"Ղարաքիլիսայի ճակատարամտին մասնակցել է հորս հորեղբայրը՝ Հովսեփ Անտինյանը: Կամավոր զինվորագրվել է` Նժդեհի կոչով: Մարգահովիտ գյուղից համագյուղացիների հետ",- պատմում է Էդվարդ Անտինյանը:
 
Առաջին հանրապետության համար մղվող պայքարի պատմությունները սերնդե-սերունդ փոխանցվեցին մինչեւ Երկրորդ աշխարհամարտ: Այստեղ էր, որ Անտինյան ազգանունը սկսեց ազդեցիկ հնչել: 10 հոգի նույն ազգանունով ու նույն գերդաստանից ստացել են առաջին ու երկրորդ աստիճանների շքանշաններ:

"Հայրս է, հորեղբայրներս են, բոլորը մի գյուղից են եւ բոլոը պատկանում են Անտինյան գերդաստանին: Մարգահովիտ գյուղն է Լոռու մարզի: Մեր նախնու անունը եղել է Հավհաննս, եկել է Դսեղից, նաեւ կրկնանուն է ունեցել Անտին: Անտինյանը բոլորը մեր տոհմից են":

Անտինյանների պարծանքը, սակայն, Ավագ Անտինյանն է: Սովետական Միության 104 հերոսներից մեկն այս կոչմանն արժանացավ Յարոսլավլ քաղաքի մոտ Սանդամիրյան կոչվող օպերացիայի համար: 
 
Այսօր Անտինյանները տարբեր մասնագիտություններ ունեն, սակայն Էդվարդ Անտինյանն ասում է՝ գենետիկորեն հանդուրժող չեն բռնությունն ու պատրաստ են կյանքը զոհել Հայրենիքի համար: 

Անտինյանների վերջին սերունդը Արցախյան պատերազմում էլ չմնաց ստվերում: Էդվարդ Անտինյանն այդ ժամանակ 40 տարեկան էր: Դարձավ Աբովյանի կամավորական ջոկատների առաջին հավաքագրողներից, ու առաջիններից էր, որ մեկնեց Արցախ: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել