Ինչո՞ւ հերոսին Հերոսի կոչում չտվեցինArmnewsTV.am-ը գրում է.

Հայկավանցի Սրապիոն Պողոսյանը մայիսի 9-ի առավոտյան սովորականից շուտ է արթնանում, մարզկենտրոն է շտապում: Առողջական խնդիրներն այսօր նրան խանգարել չեն կարող, Մայիսի 9-ը իր տոնն է: 94-ամյա Սրապիոն պապը Արմավիրի վետերանների խորհրդում երկրորդ աշխարհամարտի ամենատարեց մասնակիցն է: Առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի պատվո շքանշաններ ունի: Մարզի 32 վետերաններից նրա մեդալների ու շքանշանների տեսականին ամենահարուստն է:

Սրապիոն Պողոսյանը հերոսի կոչման էլ կարժանանար, եթե փոքրիկ միջադեպը չխանգարեր: Հուզիչ պատմությունն այս անգամ Սրապիոն պապի ազգականն է վերհիշում: Մայիսի 9-ին հիշողությունների գիրկն է ընկնում նաև Արմավիրի քաղաքապետը: Նա էլ իր ազգականներից է դրվագներ մեջբերում: Արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում ծաղիկներն այսօր առատ են:

Հայրենական մեծ պատերազմի զոհերին արմավիրցիները նաև նրանց հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ են հարգանքի տուրք մատուցում: Եռատոնի տոնական տրամադրությունը մարզում կիշխի մինչև ուշ գիշեր:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել