9_71in.am-ը գրում է.

ՄԱԿ-ի փորձագետների տվյալներով` ամբողջ աշխարհում մինչ օրս մոտ մեկ միլիարդ մարդ չի օգտվում զուգարանից, ինչն էլ հանգեցնում է այնպիսի մահացու վտանգավոր հիվանդությունների առաջացմանը, ինչպիսիք են խոլերան և հեպատիտը: Այս մասին գրում է BBC-ն:

ՅՈՒՆԻՍԵՖ-ում և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում հայտնել են, որ բնակչության աղքատ խավերի բնակության վայրերում փորձում են հասարակական զուգարաններ տեղադրել, սակայն այդ նորարարությունը հաճախ անտեսվում է բնակիչների կողմից: Օրինակ`Հնդկաստանում մոտ 600 մլն մարդ նախընտրում է կարիքները հոգալ փողոցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել