Lurer.com-ը գրում է.

Ռիհաննան դեռևս չի թարմացրել Instragram-ի իր հանրահայտ էջը, որին բաժանորդագրված էր շուրջ 13 մլն օգտատեր:

Ոչ այդքան վաղուց բարբադոսյան գեղեցկուհին @badgalriri անվանումով իր ֆոտոբլոգում էր տեղադրել պրովոկացիոն լուսանկարներ, որոնք արվել էին "Lui" ամսագրի համար: Շուտով, սակայն, շքեղ լուսանկարները ջնջվեցին սոցցանցի գրաքննության կողմից՝ անհարիր բովանդակության համար:

Ի պատասխան իր լուսանկարները ջնջելու որոշման՝ Ռիհաննան իր "Instagram"-ում կատակով մի լուսանկար էր տեղադրել հետևյալ բովանդակությամբ. «Այսպիսին կլինի Ռիհաննայի լուսանկարով հաջորդ ամսագրի շապիկը: Եթե լուսանկար էս տեղադրում Instagram-ում, ուրեմն ծածկվիր»: Դրանից քիչ անց աստղի հաշիվը լրիվ ապաակտիվացվեց. ամերիկյան ԶԼՄ-ներում շշուկներ էին տարածվել, որ սոցցանցի ադմինիստրատորները ջնջել են հայտնի երգչուհու պրոֆիլը, սակայն Instagram-ի ներկայացուցիչները հերքել են այդ ինֆորմացիան, հայտնելով, որ Ռիհաննայի էջը սոցցանցից կորել է տեխնիկական պատճառներով, սակայն մի քանի ժամ անց վերականգնվել է:

Рианна фото

Հայտնի ֆոտոբլոգի ներկայացուցիչները հավելել են նաև, որ երգչուհու հաշիվն անբացատրելի պատճառներով ուղղակի անհետացել է. այն չի ջնջվել և չի արգելափակվել, սակայն առաջվա պես ապաակտիվացված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել