Այսօրվա մրցակցային պայմաններում բոլոր ընկերություններն էլ ձգտում են իրենց գրավել սպառողների ուշադրությունը տարբեր ձևերով՝ գնի, համի, որակի, տեսքի, դիզայնի և այլ գործոնների հաշվին: Երկու մասից բաղկացած գրառումներում կներկայացնեմ այն հյուրանոցները, որոնք որպես մրցակցային առավելություն՝ ավելի շատ շեշտը դնում են դիզայնի և տեղի յուրահատկության վրա:
1. Kakslauttanen hotel (Ֆինլանդիա)
Ցանկանու՞մ եք զգալ հյուսիսի շունչը: Հյուսիսային Ֆինլանդիայում սառույցից ու ապակուց կառուցվել է այս տաք ու հարմարավետ հյուրանոցը: Հյուրանոցի յուրահատկությունը կայանում է նրանում, որ կտուրն ապակուց է և ամբողջ գիշերային աստղալից երկինքը կարելի է տեսնել:
2. The Inntel Hotel (Նիդերլանդներ)
Zaandam քաղաքում, որը գտնվում է Նիդերլանդներում WAM Architecten ընկերությունը կառուցել էր փոքրիկ հյուրանոց, որի տեսքը կազմված է իրար վրա դրված մի քանի փոքրիկ տնակներից: Սակայն այս փոքրիկ տեսքը թույլ է տալիս ունենալ 160 համար, որոնք տեղավորված են 11 հարկերում: Այս հյուրանոցը համարվում քաղաքի ամենահետաքրքիր կառույցներից մեկը:
3. V8 Hotel (Գերմանիա)
Բոլորս էլ գիտենք, որ գերմանական Շտուտգարտ քաղաքում անհնար է շրջանցել մեքենա թեման: V8 Hotel-ի բոլոր համարների կահույքը պատրաստված է մեքենայի ոճով, որն իսկապես դրախտ է համարվում ավտոսիրողների համար:
4. Corona Save the Beach Hotel (Իտալիա)
2010 թվականին Հռոմում կառուցվեց մի յուրահատուկ հյուրանոց, որի կառուցման նյութերը կազմված էին աղբից: Ամբողջ աղբը՝ 12 տոննա, հավաքվել էր եվրոպական բոլոր լողափերից: Հյուրանոցում կա ընդամենը 5 համար, որը տեղադրվել է Castel Sant’Angelo լողափի մոտակայքում:
Շարունակությունն՝ այստեղ