Life.panorama.am-ը գրում է.
1. Եվրոպայում Հաղթանակի օրը նշում են ոչ թե մայիսի 9-ին, այլ` 8-ին: Բանն այն է, որ Գերմանիայի կապիտուլյացիայի մասին ակտը ստորագրվել է Գերմանիայում` մայիսի 8-ին, ժամը 22:43-ին: Իսկ Մոսկվայում այդ ժամանակ 00:43 էր: Այդ իսկ պատճառով էլ ԽՍՀՄ-ում և Եվրոպայում հաղթանակի օրերը տարբեր են:
2. Մայիսի 8-ը Եվրոպայում կոչվում է ոչ թե Հաղթանակի օր, այլ Եվրոպայի օր: ԱՄՆ-ում այդ օրը կոչվում Հաղթանակի օր Եվրոպայում, իսկ Երկրորդ համաշխարհայինի վերջնական հաղթանակի օրն է սեպտեմբերի 2-ը, երբ կապիտուլյացիայի է ենթարկվել Ճապոնիան:
3. Գերմանիայի կապիտուլյացիայի մասին առաջին ակտը ստորագրվել է մայիսի 7-ին, սակայն այն դուր չի եկել Ստալինին, և նա պահանջել է մեկ օր անց այլ ակտ ստորագրել: Բանն այն է, որ առաջին ակտի ստորագրման ժամանակ ամերիկացիները պահանջել են Գերմանիայի հետ խաղաղության պայմանագիր կնքել, իսկ ԽՍՀՄ-ի կողմից փաստաթղթի պատրաստմանը ներկա էր գեներալ-մայոր Սուսլոպարովը: Գեներալը հարցում է կատարել Մոսկվա` թույլտվություն ստանալու, սակայն չի ստացել: Այդ ժամանակ Սուսլոպարովը խնդրել է փաստաթղթի մեջ ներառել մի կետ, որը թույլ կտա հետագայում փոխել ակտը: Հենց այդ հիմքով էլ հաջորդ օրը ստգորագրվել է մյուս ակտը, որին ԽՍՀՄ-ի կողմից ներկա է գտնվել արդեն մարշալ Ժուկովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



