1in.am-ը գրում է.
Սաուդյան Արաբիայի դատարանը ազատազրկման է դատապարտել երկու բլոգերների՝ երկրի արևելքում բողոքի ակցիաների առցանց քննարկումներին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրանցից մեկը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ վեբ-կայք թողարկելու և հոդվածների համար, որոնք դատարանը համարել է Քաթիֆ շրջանում խռովության հրահրում:
Վերջին 3 տարում Քաթիֆում պարբերաբար անցկացվում են շիա փոքրամասնության բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները կարծում են, որ իշխանությունները չեն պաշտպանում իրենց շահերը:
Մյուս բլոգերը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ ինտերնետ-ֆորումի քննարկմանը մասնակցելու համար, որում մարդկանց կոչ էին անում միանալ բողոքի ակցիաներին:
Մեկ օր առաջ դատարանը բլոգեր Ռաիֆ Բադավիին դատապարտել էր 10 տարվա ազատազրկման՝ «իսլամը վիրավորելու» և ազատական ինտերնետ-ֆորում ստեղծելու համար: