Մանգո անունով 19-ամյա գորշ արջի միջողնաշարային սկավառակը վերականգնելու համար Իսրայելում բժիշկներն առաջին անգամ նման վիրահատություն են արել: Անասնաբույժները մի քանի շաբաթ առաջ նկատել էին, որ 250 կգ-անոց արջի ետևի ոտքերը չեն շարժվում: Ռենտգենային հետազոտումից հետո պարզվել էր, որ միջողնաշարային սկավառակը ճնշում է գործադրում ողնուղեղի վրա, ինչը և հանգեցրել էր կաթվածի: Բժիշկների խոսքերով, նախկինում այդպիսի խնդիրներով արջերին քնեցնում էին:
Մանգոյի վիրահատությունը տևեց մի քանի ժամ, իսկ մոտակա ժամանակները պարզ կլինի, թե արդյո՞ք արջը կկարողանա լիովին ապաքինվել բժշկական միջամտությունից հետո:
Բժիշկները սիբիրյան գորշ արջ 19-ամյա Մանգոյին պատրաստում են վիրահատության՝ Թել Ավիվից ոչ հեռու Կենդանաբանական կենտրոնում, մայիսի 7, 2014թ.:











Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



