Մաշկաբան և մազերի խնամքի մասնագետ Պարադի Միրմիրանին ասում է, որ մազերը լվանալու հաճախականությունը կախված է գլխամաշկի որակից և մազերի տեսակից: Մաշկաբաններն ու վարսահարդարների մեծամասնությունը միահամուռ կերպով նշում են, որ կարիք չկա մազերը ամեն օր լվանալու: Միրմիրանին մազերը համեմատում է մանրաթելերի հետ և ասում.

 

 

 

 

«Պատկերացրեք բրդե գործվածքի մանրաթելերը: Որքան ավելի հաճախ լվանաք գործվածքը, այնքան մանրաթելերը ավելի շատ տեսքից կընկնեն: Նույնը վերաբերում է և մազերին: Այսպիսով՝ մազերը ևս պետք չէ ամեն օր լվանալ»:

Երկար, հաստ ու գանգուր մազերը ավելի ուշ-ուշ կարելի է լվանալ, քան կարճ ու ուղիղ մազերը: Մայամիի համալսարանի մաշկաբան Հիթեր Վուլերի Լլոյդն ասել է, որ սրա պատճառն այն է, որ յուղը չի հասցնում գլխամաշկից հասնել մազերի ծայրերին: Ահա թե ինչու են երկար մազերը հաճախ չոր լինում և ավելի հազվադեպ լվացման կարիք ունեն: Անգամ շատ կարճ, բարակ ու ուղիղ մազերը կարելի է օրը մեջ լվանալ: Մազերի խնամքի մասնագետ Զոի Դրեյլոսը նշել է, որ մազերը հարկավոր է ամեն օր շամպունով լվանալ միայն այն դեպքում, եթե գլխամաշկը չափից ավելի արագ է յուղոտվում: Այս կարծիքը չի կիսում մազերի խնամքի մասնագետ Ֆիլիպ Քինգսլին, ով մազերի ամենօրյա լվացման կողմնակից է: Կան մազերի ամենօրյա լվացման համար նախատեսված հատուկ շամպուններ, որոնք ավելի թույլ դետերգենտներ (լվացամիջոց) են պարունակում, քան սովորական շամպունները: Եթե Ձեր մազերն այնքան յուղոտ են, որ ստիպված եք ամեն օր լվանալ դրանք, փորձեք օգտվել հենց այս շամպուններից: Եթե տեսնում եք, որ գլխի ամենօրյա լվացման արդյունքում մազերը չորանում են, հարկ է փոխել լվացման հաճախականությունը, ինչպես նաև փոխել շամպունը և օգտագործել խոնավեցնող քսուկներ: 2013 թ.-ին 1000 կանանց շրջանում անցկացված հետազոտության արդյունքներից պարզ է դարձել, որ բազմաթիվ կանայք խուսափում են մազերը հաճախակի լվանալուց՝ իրենց սանրվածքը երկար պահպանելու համար: Սա կարող է բացասաբար ազդել մազերի որակի վրա: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել