Lurer.com-ը գրում է.

Ըստ տեղական ԶԼՄ-ների` երկու մարդ է զոհվել Դոնեցկի շրջանի Մարիուպոլ քաղաքում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

«Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Մարիուպոլ քաղաքում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում երկու մարդ է զոհվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին՝ տեղական ժամանակով 13:00-14:00-ի սահմաններում, հաղորդվել էր Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Մարիուպոլ քաղաքում սկսված ռազմական գործողությունների մասին, ինչի արդյունքում վիրավորվել է 8 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել