Սինգապուրից 22-ամյա ուսանողուհի Գրեյս Սիաոն օրիգինալ միջոց է ընտրել նորաձևության դիզայնի իր իլյուստարցիաները ստեղծելու համար:
Մատիտի, ջրաներկի, թանաքի փոխարեն Սիաոն բնական ծաղիկների թերթեր է oգտագործում: Ծաղիկների թերթիկները ոչ միայն իլյուստրացիայի գույներն ու ձևն են որոշում, այլև կտորի իրենց յուրահատուկ որակը:
Աղջիկը պատմել է, որ նա բոլորովին պատահական է սկսել զբաղվել նորաձևության դիզայնով, երբ ընկերոջ կողմից իրեն նվիրած կարմիր վարդի թոռոմած թերթիկները ցանկանում էր ինչ-որ կերպ ավելի պահպանել: Դրանից հետո նա զբաղվում է ծաղկային թերթիկներով նորաձևության դիզայնով:
Նա պատմել է, որ ծաղիկներն օգնում են իրեն ստանալ այնպիսի ձևեր, որոնք հակառակ պարագայում նրա մտքով անգամ չէին անցնի:
Չնայած Սիաոն բիզնես դպրոցում է սովորում, այնուամենայնիվ, նա ազատ գրաֆիկով նորաձևության դիզայներ է, ով նաև հարսանեկան հագուստներ է նախագծում: Նրան կարող եք հետևել նաև Instagram-ում:















