1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ը մտադիր է հասնել Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորմանը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սա հաստատել է հինգշաբթի օրը Սիրիայի ընդդիմադիր կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ալ-Ջարբայի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ITAR-TASS-ը:
«Պետքարտուղարը Ալ-Ջարբային վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները նախկինի պես նպատակաուղղված է բանակցությունների ճանապարհով քաղաքական կարգավորման ուղղությամբ աշխատելուն, ինչը թույլ կտա վերջ տալ բռնությանը և վերջին հաշվով կհանգեցնի ներկայացուցչական կառավարության ձևավորվելուն, որը կհամապատասխանի Սիրիայի ժողովրդի կարիքներին»,- ասվում է պետդեպարտամենտի հայատարարությա ն մեջ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Սիրիայի ընդդիմության ուժերի ամրապնդման ուղիները:
«Քերին և Ալ-Ջարբան արդյունավետ քննարկում են ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող սիրիական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, այդ թվում՝ չափավոր քաղաքական և զինված ընդդիմության ամրապնդման միջոցների, ծայրահեղականության աճի կասեցման, քիմիական զենքի դուրսբերման աշխատանքի ավարտի, հոմանիտար իրավիճակի բարելավման վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում:
Քերին, մասնավորապես, Ալ-Ջարբային տեղեկացրել է սիրիական ընդդիմությանն աջակցելու նպատակով, այդ թվում՝ ընդդիմադիրների ջոկատներին «անօրինական օգնություն» ցուցաբերելու համար, լրացուցիչ 27 մլն տրամադրելու ԱՄՆ մտադրության մասին: Սիրիայում չափավոր ընդդիմությանն ամերիկյան օգնության ընդհանուր ծավալը կկազմի մոտ 287 մլն դոլար:
Բացի դրանից՝ Օբամայի վարչակազմը որոշել է բարձրացնել սիրական ընդդիմության վաշինգտոնյան օֆիսի կարգավիճակը, որն ԱՄՆ-ը 2012-ի դեկտեմբերին ճանաչել է Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ: Դրա համար նրա վրա կտարածվեն օտարերկրյա առաքելությունների մասին ամերիկյան օրենքի որոշ կետեր, որը կարգավորում է արտասահմանյան դեսպանությունների գործունեությունը և ըստ միջազգային համաձայնագրերի՝ դրանք օժտում է որոշակի իրավունքներով և պարտականություններով:
Սպասվում է, որ հաջորդ շաբաթ Ալ-Ջարբան կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:



