Հասմիկ Պողոսյանը՝ Անաստաս Միկոյանի հուշարձանի տեղադրման մասին. «Պետք է մի քիչ խորամանկ լինենք»Panorama.am-ը գրում է.

«Հայազգի գործիչների մասին որևէ բան ասելուց առաջ պետք է մտածել, թե ինչ ազդեցություն կունենա միջազգային ասպարեզում: Մի քիչ զգույշ պետք է լինենք, մի քիչ խորամանկ, սուս-փուս քննարկենք, հասկանանք, կշռադատենք ու նոր որոշումներ ընդունենք»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք Երևանի ավագանու որոշման՝ Անաստաս Միկոյանի կիսանդրին կանգնեցնելու վերաբերյալ:

Հիշեցնենք՝ որոշումը Երևանի ավագանին կայացրել էր ապրիլի 30-ի նիստում՝ Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տված դրական եզրակացության հիման վրա: Որոշմանը դեմ էին քվեարկել Հանրապետական խմբակցության անդամ Հայկ Դեմոյանը և «Բարև Երևան» դաշինքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել