Lragir.am-ը գրում է.
2014 թվականի հունիսից Ռուսաստանն Ուկրաինայի համար գազի մատակարարման կանխավճարային ռեժիմ է հաստատելու, հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Ըստ 2009 թվականին Գազպրոմի և Նաֆտոգազի միջև կնքված պայմանագրի՝ պարտավորությունների չկատարումը հանգեցնում է անցման կանխավճարային մատակարարման համակարգի: Հունիս ամսվա գազի համար Գազպրոմն ուկրաինական կողմին հաշիվ կներկայանցնի մինչև մայիսի 16-ը:
Երեկ լրացել է վերջնաժամկետը, երբ Ուկրաինան պետք է Գազպրոմին մոտ 1.3 միլիարդ դոլար վճարեր ապրիլին մատակարարված գազի դիմաց: Կիևը, սակայն, գազի դիմաց չի վճարել:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/98939
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել