Ամեն ինչ անսպասելի է:

Անի Զախարյանը երեկ ամեն ինչ բացահայտեց: Փաստորեն, Անին մեկուկես ամիս առաջ ծրագրավորել էր Ուորլիքին, որ վերջինս անի իր հայտարարությունը: Անին նշեց, որ նա ևս նշել է տարածքները ետ տալու մասին, ու ինքը հիմա շատ երջանիկ է, որ իր խոսքին հետևում են: Բա չէ՞, դուք մտածում էիք՝ ԱՄՆ-ն այդքան ուղեղ ունի, որ տենց հայտարարություն անի, Անին ա ԱՄՆ-ի ուղեղը, Անին:

Ուորլիքի հայտարարությունը, սակայն ոչինչ չփոխեց, այս կետերը մի քանի տարի է, ինչ շրջանառվում են, բայց թե ինչո՞ւ մեր շոումենը որոշեց այս օրերին այդ հայտարարությունը, անել առաջին հայացքից պարզ չէ, սակայն մի քիչ որ մտածում ես, պարզ է դառնում, որ Ադրբեջանը վերջերս սկսել էր դժգոհել Ուորլիքից, իսկ Ուորլիքը սեփական կաշին փրկելու համար կրկնեց այն, ինչ գիտեին բոլորը:

Երեկ մայիսի 8-ն էր՝ Երկրապահի օրը: Յուրաքանչյուր հայ երկրապահ է, հայը միշտ պատրաստ է կանգնել իր հողի պաշտպանությանը: Շնորհավորում եմ երկրապահ ընկերներիս ու ցանկանում եմ, որ միշտ խաղաղություն լինի՝ չնայած վստահ եմ, որ հայը պատերազմ չի ցանկանում, սակայն միշտ պատրաստ է իր հայրենիքը պաշտպանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել