Lragir.am-ը գրում է.

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին մայիսի 9-ից սկսել է հասարակական աշխատանք կատարել՝ որպես օգնական Միլանի ծերանոցում: Դատարանի վճռի համաձայն՝ Բերլուսկոնին մեկ տարվա ընթացքում շաբաթվա մեջ առնվազն 4 անգամ պետք է խնամի ծերերին, գրում է BBC News-ը:

Ապրիլի կեսերին Միլանի դատարանը Բերլուսկոնիին 1 տարվա հանրօգուտ աշխատանքների էր դատապարտել:

Իտալիայի նախկին վարչապետը հայտարարել է , որ գոհ է դատարանի վճռից, քանի որ ողջ կյանքում ձգտել է օգնել մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել