Մեր օրերում հազվադեպ կհանդիպես շուբիզեսի ներկայացուցիչների, ովքեր բացի նրանից որ գեղեցիկ են ու սեքսուալ, նաև ունեն գեղեցիկ ոկալ ու ակնհայտ տաղանդ: Բարբեախտաբար, Նաստյա Կամենսկիխը նման արտիստուհիների շարքին է պատկանում: Նշեմ նաև, որ բացի վերոնշյալ առավելություններից, Նաստյան առանց բարդույթների և ազնիվ մարդու տպավորություն է թողնում, ինչում կաարող եք համոզվել ինքներդ` կարդալով նրա հարցազրույցը, որը նա տվել է PLAYBOY ամսագրին:
Բնականաբար, հարցազրույցին կից, Ձեզ եմ ներկայացնում նրա կրքոտ նկարները, որոնցում նա մասամբ կամ ամբողջությամբ մերկ է…

PLAYBOY : Եվ առաջին հարցը…

Նաստյա: Ինչպես էին նկարահանումները? Հիանալի: Պարզապես  ինձ անընդհատ հետևում էր այն միտքը որ ընկերս ինձ կվտարի:

PLAYBOY : Նա դեմ էր?

Նաստյա: Այդքան էլ կողմ չէր: Երկու ձեռքով, որ հաստատ կողմ չէր:

PLAYBOY : Նաստյա, մենք կարդացել ենք քո հարցազրույցները և դու ամեն տեղ պնդում ես, որ քեզ համար քո ստեղծագործությունները զուտ փող վաստակելու միջոցներ են: Արդյոք փողը քո համար այդքան կարևոր է?

Նաստյա: Փողը կարևոր է ցանկացած մարդու համար, բայց ինձ համար դա ուղղակի հարմարավետություն բերող մի բան է: Դուք ամռանը ինչպիսի մեքենայով եք երթևեկում? Բաց պատուհանով, թե օդափոխիչով? Պատկերավոր ասված, ինձ համար փողը օդափոխիչով մեքենան է:

PLAYBOY : Այսինքն հանուն փողի դու չես կոտորվում: Իսկ դու քո աշխատանքից ավելի շատ փող ես ստանում թե հաճույք?

Նաստյա: Եվ այն, և այն, բայց իհարկե, ավելի շատ հաճույք եմ ստանում: Աշխարհում չկա այդքան փող, որպեսզի բեմից ստացված հաճույքը փողով փոխարինվի: Դա կարելի է միայն օրգազմի հետ համեմատել:

PLAYBOY Դու յոթը տարի ապրել ես Իտալիայում: Ինչ էիր անում այնտեղ?

Նաստյա: Սովորում էի: Դա աշակերտների փոխանակման ծրագիր էր և ես շատ եմ շնորհակալ ծնողներիցս, որ ինձ ուղղարկեցին այնտեղ:

PLAYBOY : Ինչ տվեց դա քեզ? Սովորեցիր պիցցա պատրաստել?

Նաստյա: Փոխվեց իմ մտածելակերպը, դիմախաղը: Կարող եմ իսկական իտալական սկանդալ անեմ:

PLAYBOY : Դա շատ օգտակար է կենցաղում: Մեր ֆոտոշարքում դու շղթաներով ես: Ինչ ես կարծում, սեքսում տեղ կա երկաթի համար?

Նաստյա: Տվյալ դեպքում սադո-մազոն կապ չունի: Շղթաները ուղղակի գեղեցիկ են: Ոչ մի ԲԴՍՄ չեմ կիրառում:

PLAYBOY : Իսկ ճիշտ է, որ դու քո ընկկերոջ հետ խաղում ես սեքս խաղ “Հրաշքների Դաշտ”, որտեղ ընկերդ Յակուբովիչի դերում է?

Նաստյա: Այո, նման տրամադրություն ինձ մոտ լինում է:

PLAYBOY : Իսկ ինչ որ մի թարմ բան արդեն մտածել եք ընկերոջդ հետ?

Նաստյա: Ոչ, նա նեղացել էր, որ ես դրա մասին պատմում եմ: Ասաց, որ աշխատավայրում անհարմար է զգում իրեն:

PLAYBOY : Ըստ երևույթի նրան Յակուբովիչի համար են ծաղրել: Ինչպես ես դու պատկերացնում քա ամենմեծ տրիումֆը?

Նաստյա: Դժվարանում եմ պատկերացնել: Դժվար թե դա լինի երաժշտության ասպարեզում: Ամենայն հավանականությամբ ես սկսեմ զբաղվել բիզնեսով` առանց “շոու” նախդիրի: Հուսով եմ այնտեղ է ինձ սպասում ամենակարևոր տրիումֆս:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել