IMG_0807Artfashion.am-ը գրում է.

Պետք է հանդիպեի Ֆրանսիս Քյուրքջյանին: Փոքրիկ սև զգեստը հագիս ու իմ ամենասիրելի մարգարիտները պարանոցիս՝ Hermitage-ում սուրճ էի խմում, մինչ նա կգար: Սպասում էի, որ հիմա հանդիպելում եմ 45 տարեկան հանրահայտ պարֆյումերի, որի ամբիցիաները չեն տեղավորվի թանկ կոստյումի տակ: Սուրճը կոկորդիս կանգնեց, երբ ներս մտավ 28 տարեկան բարեկազմ ու շատ հմայիչ մի երիտասարդ՝ սպորտային կարմիր կեդերով: Մտածեցի՝ երևի որդին է, հիմա կգա նաև ինքը: Բայց կեդերով տղան նստեց բազմոցին, ժպտաց մանկական անկեղծ ժպիտով և արևմտահայերեն առոգանությամբ ասաց՝ Փարև: Հայի աչքերով, բայց ակնհայտ ֆրանսիական մտածելակերպով և ներաշխարհով այդ տղամարդը բացառիկ աուրա ուներ: Նա կարծես պատասխանատվություն էր զգում ցանկացած մարդու համար, որի հետ այդ պահին շփվում էր: Որ հանկարծ ոչ մեկ, ով այդ պահին իր կողքին է, չնեղվի ու չնեղսրտի:   

 - Բարի օր, Ֆրանսիս:  Ես շատ վատ եմ խոսում հայերեն: Ո՞չինչ որ խոսենք անգլերեն:

 -  Համարվում է, որ պարֆյումերի ամենահզոր զենքը քիթն է: - Իսկապես տարածված կարծիք կա, որ պարֆյումերի համար շատ կարևոր է քիթը, բայց իմ դեպքում այն բացարձակապես դեր չի խաղում: Օծանելիքը և մտովի գծագրում եմ, պատկերացնում իմ ուղեղում, հասկանում, թե ինչ բաղադրիչներից այն պետք է բաղկացած լինի, հետո գրի եմ առնում այդ բանաձևը և ուղարկում լաբորատորիա: Երբ այն արդեն վերադառնում է լաբորատորիայից, ես զգում եմ դրա բույրը ու հասկանում, թե ինչպիսին է ստացվել այն, ինչ ես պատկերացնում էի մտովի: Իմ զենքն իմ միտքն է, իմ երևակայությունը: Քիթը երկրորդական է:

 - Ֆրանսուհիների կարծիքը Ձեր օծանելիքների մասին: - Ֆրանսիայում ես հայտնի եմ որպես ամենաաստղային պարֆյումեր, մարդ, ով համագործակցում է հայտնիների հետ: Ես հպարտ եմ այն կարծիքի համար, որ ունեն ֆրանսիացիաներն իմ ստեղծած բույրերի նկատմամբ, որովհետև կարծում եմ, որ օծանելքիը շատ կարևոր է: Օծանելիքը Ֆրանսիայի մի մասն է: Այդ պատճառով էլ տարբեր կազմակերպությունների և նորաձևության տների հետ համագործակցելուց բացի ես հիմնել եմ նաև իմ սեփական Պարֆյումերային տունը, իմ բրենդը ու կարծում եմ, որ դա մեծ ներդրում է ապագայի համար, որովհետև օծանելիքը դերը շատ եմ կարևորում մարդկանց կյանքում:

IMG_0768

- Ցանկացած օծանելիք ինչ-որ մեսիջ է կրում իր մեջ, որը հասկանալի է անգամ կույրերին, խուլերին և համրերին: Ի՞նչ մեսիջ են կրում Ձեր օծանելիքները: - Հիմնական գաղափարը, որ ես փորձում եմ տարածել  իմ օծանելիքի տան միջոցով, «օծանելիքի զգեստապահարան» հասկացությունն է: Այսինքն՝ ինչպես կինը չի ներկայանում կյանքի տարբեր իրավիճակներում նույն հագուստով, այնպես էլ օծանելիքը պետք է փոխվի՝ կախված հանգամանքից, թե ուր է կինը գնում, ինչ է հագել: Ես ցանկանում եմ ստեղծել մի օծանելիք, որը հստակ կհամապատասխանի կնոջ տվյալ պահի տրամադրությանը և նրա ընտրած զգեստին՝ սկսած ամենահասարակ պարզ, սպիտակ շապիկից, վերջացրած ավելի լուրջ հագուստներով, որոնք ավելի պաշտոնական առիթների համար են: Օծանելիք, որը կհամապատասխանի ամեն պահի:

 - Փաստորեն Դուք կոտրո՞ւմ եք այն կարծրատիպը, երբ ասում են, որ պետք է հավատարիմ մնալ միևնույն բույրին, քանի որ այդ բույրը միշտ ասոցացվելու է քեզ հետ: - Սա արխաիկ մոտեցում է: Ավելին՝ այն ոչ միայն արխաիկ է, այն բացարձակապես կապ չունի  կին գաղափարի հետ: Որովհետև կինը կյանքում ներկայանում է տարբեր դերերով: Նա ներգրավված է հասարակական կյանքում, նա ամուսնանում է, բաժանվում, նորից ամուսնանում: Կինը տարբեր սոցիալական դերեր ունի, և ստիպել նրան կախվածության մեջ մնալ ընդամենը մեկ օծանելիքից, նույնն է, ինչ կապել նրա ձեռքերը ու թույլ չտալ օգտվել կյանքի տարբեր գույներից, հաճույքներից ու գեղեցկություններից: Օրինակ՝ մենք Ձեզ հետ հանդիպում ենք առաջին անգամ, և իմ ուշադրությունը գրավեց Ձեր վզնոցը, այն շատ գեղեցիկ է: Բայց ես համոզված եմ, որ այն միակը չէ: Գուցե այն ամենագեղեցիկն է, ամենասիրելին, վզնոց, որով դուք ներկայանում եք հատուկ առիթներով: Սակայն ես համոզված եմ, որ Դուք ունեք շատ այլ զարդեր և՛ ավելի համեստ, և՛ ավելի արտահայտիչ, որոնք լրացնում են Ձեր զգեստապահարանը: Դուք չեք կարող անընդհատ նույն վզնոցով լինել: Օծանելիքի դեպքում նույնն է:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել