1in.am-ը գրում է.
Եթե մարդը ավելորդ քաշի խնդիրը մինչև 25 տարեկանը չի լուծել, ապա 10 տարի անց նրա մոտ ավելանում է ճարպակալման հնարավորությունը, պնդում են գիտնականները: Այս տվյալները հրապարակվել են 25 տարեկանում, մարմնի զանգվածի ինդեքսի և հետագայում ճարպակալման հնարավորության միջև կապը ուսումնասիրելուց հետո:
Ճարպակալման պատճառով առողջական լուրջ հիվանդություններ են զարգանում, ինչպիսիք են սրտի հիվանդությունները, կաթվածը, 2-րդ տիպի շաքարախտը, քաղցկեղը, փոխանցում է Meddaily-ն: Եվ ճարպակալումը կարող է մահվան հանգեցնել:
Գիտնականները ուսումնասիրում են ճարպակալման նկատմամբ հակումների պատճառները: Օրինակ, որոշ փորձագետներ գտնում են, որ կեսարյան հատմամբ ծնված երեխաները ավելի հաճախ են ավելորդ քաշ ունենում, իսկ հասուն տարիքում ավելի հաճախ են տառապում ճարպակալմամբ: Կեսարյան հատման պատճառով ճարպակալման հավանականությունը 26%-ով աճում է:
Մասնագետների կարծիքով՝ կեսարյան հատմամբ ծնված երեխաները զրկված են այն օգտակար բակտերիաներից, որոնք գտնվում են ծննդաբերական ուղիներում: Արդեն հայտնի է նաև, որ այս երեխաների մոտ աղիքային միկրոֆլորան նույնպես տարբեր է: Այդ պատճառով էլ նրանց օրգանիզմները հնարավորություն չունեն արդյունավետորեն մարսել ճարպային կուտակումները: