Ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել այն փաստի հետ, երբ ուսուցիչը հանձնարարում է դասը և հավելում, որ ինտերնետից առավել ինֆորմացիա դուրս կգրեք: Ենթադրենք ինտերնետը անջատված է, կամ մի ընտանիք (իսկ այդպիսք շատ են ) ընդհանրապես չեն օգտվում ինտերնետից. Տվյալ աշակերտը ինչ պիտի անի?ամաչի ? Անպատրաստ ներկայանա? կամ թերի? Արդարա նման մոտեցումը? Կամ ինչա նշանակում երբ երգի ուսուցչուհին հանձնարարում է սովորել երգը YouTube ից? 
Զարմանքս ու զայրույթս այնքան շատ է, որ խոսքերով արտահայտել չեմ կարողանում.
Ուրեմն երբ մեր ժամանակ չկար ինտերնետ մենք չենք սովորել?.հիմա կասեք ժամանակներն այլ են. ես էլ կասեմ կան շատ ընտանիքներ, որոնք մի կերպ են գոյատևում էլ ուր մնաց ինտերնետից օգտվեն: 
Հարգելի ժամանակակից ուսուցիչներ Դուք չեք հասկանում, որ նման կերպ և նման հանձնարարությունների պատճառով երեխայի հոգեբանության վրա եք ազդում, կոտրելով նրա մեջ շատ կարևոր արժեքներ: Չեք հասկանում թե ալարում եք պարզապես անհրաժեշտ ինֆորմացիան ինքներդ տեղեկացնեք? Կամ երգի ուսուցչուհին ալարում է թե չի ֆայմում երգը դասարանում միացնի որպեսզի երեխաները գոնե ծանոթանան երգին? 
Հեշտ տարբերակ եք ընտրել, որը շատ վատ է ու շատ անապահով երեխաների համար ցավոտ...
Հուսամ կվերանայեք Ձեր դասավանդման եղանակը. այլապես շատ երեխաներ, ի դեպ ̀ լավ սովորող, ստիպված կլինեն թերի ներկայանալ դասերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել