Esem.am-ը գրում է.

Երգիչ Մարտին Մկրտչյանին հանդիպեցինք իր աշխատասենյակում. առաջինն ուշադրությունս գրավեց սեղանին դրված հուշանվերը, որի մի կողմում գրված էր` «Шеф всегда я», մյուսում` «Сегодня я злой» :) Երգիչը շտապեց տեղեկացնել, որ դա հումորային նվեր է, իրականում ինքն այդպիսի տնօրեն չէ :) Ապրիլի 6-ին Մարտին Մկրտչյանի` ԱՄՆ-ում կայանալիք մենահամերգին ընդառաջ զրուցեցինք երգչի հետ, ով բավականին քիչ է հարցազրույցներ տալիս:

- Մարտին, կարճ ժամանակում հաջողության հասաք, թեև մարդիկ քննադատորեն են վերաբերում 6/8 ձևաչափին, որ իր տեղն ունի Ձեր երգացանկում: Ի՞նչ եք կարծում,ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, որ մարդիկ դա քննադատում են, միևնույնժամանակ, հաջողություն են ունենում հենց այդ ձևաչափի երգերը: Իսկ այն, որ Ձերերգերը հաջողություն են ունենում, կարող ենք փաստել մեր կայքի` www.ESem.am-իդիտումներով և լայքերով:

- Երևի դա միշտ էլ քննադատվելու է: Բազմիցս խոսվել է այն մասին, որ 6/8-ը ոչ թե ժանր է, այլ ռիթմի տեսակ: Եթե հետ նայենք, կտեսնենք, որ ես իմ կարիերան սկսել եմ լիրիկական երգերով, որոնք ավելի շատ են իմ երգացանկում: Սակայն ունեմ նաև 6/8-ային երգեր, ինչից չեմ նեղվում. ինձ մոտ ստացվում է. կարողանում եմ կատարել այնպես, որ մարդիկ լսեն և ուրախանան: Առայժմ չեմ փորձում անել մեկ ուրիշ բան, սակայն իմ հանդիսատեսին խոստացել եմ, որ կանեմ, ուղղակի ծանրաբեռնվածությունս այնքան շատ է, որ չեմ կարողանում ժամանակ տրամադրել և անել մտածածս:

Ամեն դեպքումըստ Ձեզայս պարադոքսն ինչո՞վ է պայմանավորված:

- Չեմ կարող ասել: Երևի քննադատողները ավելի քիչ, սակայն ակտիվ են, իսկ իմ լսարանը շատ ավելի մեծ է և չի խոսում այդ մասին: Չեմ կարող բացատրել` ինչն է պատճառը. համենայն դեպս, միշտ էլ լինելու են քննադատողներ, ովքեր, ըստ իս, և´ լսում են, և´ քննադատում: Առանց քննադատության էլ հետաքրքիր չի լինի:

-Նշեցիք, որ Ձեր հանդիսատեսին խոստացել եք հանդես գալ այլ ոճում, մի առիթով էլ ասելեք, որ կարող եք տարբեր ժանրերում երգել: Պարային երգերն այսօր ավելի լայն տարածումունեն և շահութաբեր են: Դա՞ է պատճառը, որ մինչև հիմա ժամանակ չեք գտնում այլժանրում ներկայանալու համար:

- Ես չեմ համաձայնի Ձեզ հետ, որ պարային երգերն ամենաշահութաբերն են: Ինձ մոտ, համենայն դեպս, այդպես չէ: Եթե խոսում ենք շահույթի մասին, պետք է նշեմ, որ կարևորն այն է, թե ինչ երգ է` դանդաղ, թե արագ ռիթմի մեջ: Սակայն ես երբևէ չեմ մտածել անել մի բան, որը շահութաբեր կլինի: Անգամ այն երգերը, որոնք թեմատիկ են եղել, այդպես է ստացվել. եղել են պատվերներ, առաջարկներ: Հետո դրանց հիման վրա նկարահանվել են տեսահոլովակներ և համարվել են կոմերցիոն: Ի սկզբանե ես չեմ նպատակադրվել, որ այդպիսի երգ կատարեմ:

Ձեզ համարում են կոմերցիոն երգիչԴուք Ձեզ այդպիսին համարո՞ւմ եք:

- Չեմ կարող իմ մասին այդպես խոսել, սակայն երբեք հատուկ բաներ չենք արել (նկատի ունի իրեն և պրոդյուսերին-հեղ.): Եթե ունենում ենք առաջարկներ աշխատելու, ներկա լինելու ինչ-որ միջոցառումների, մեծ սիրով մասնակցում ենք, սակայն մենք հիմնականում շեշտը դնում ենք համերգների վրա, որոնց միջոցով էլ վաստակում ենք կամ չենք վաստակում: Ֆինանսը կա, համենայն դեպս, չենք նեղվում այդ փաստից, սակայն մենք չենք մտածում, որ  գումար լինի, նոր մասնակցենք, անկեղծ եմ ասում: Կարող են շատ համերգներ լինել, որտեղ գումար չվաստակենք, բայց ներկայությունը պարտադիր կամ կարևոր լինի:

- Արտերկրում շատ հաճախ տապալվում են մեր երգիչ-երգչուհիների համերգները:Այսինքն` հայտարարվում է, որ համերգ է լինելու, գովազդվում է, սակայն տոմսերըչվաճառվելու պատճառով համերգը չի կայանում: Դուք նման խնդիրների բախվե՞լ եք:

- Չեմ բախվել, Աստված չանի` բախվեմ: Դեռ չի եղել, որ իմ համերգը չեղյալ համարվի: Մենք բավականին ակտիվ ենք ֆեյսբուքյան իմ պաշտոնական էջում: Հանդիսատեսին իրազեկում ենք բոլոր համերգների մասին, հետո այդ համերգներից փոքրիկ տեսանյութեր ենք տեղադրում, որպեսզի մարդիկ տեսնեն` ինչպես է ամեն ինչ անցել: Այսինքն` ուղղակի խոսքեր չեն, որ ես այս տարի ունեցել եմ վաթսունմեկ համերգ, բայց իրականում նման բան չկա: 

- Առաջիկայում մենահամերգ ունեք ԱՄՆ-ում: Ասում են` տոմսերը գրեթե սպառվել են,համերգներ ունեք նաև Եվրոպայի որոշ քաղաքներում: Ի՞նչ սպասելիքներ ունեք:

- Այո´, կազմակերպիչներն ամենօրյա կապի մեջ են Արմինի հետ ¥նկատի ունի իր պրոդյուսեր Արմին Մովսիսյանին-հեղ.¤ և տեղեկացնում են, որ գրեթե տոմս չկա: Հնարավոր է` մտածեն երկրորդ համերգի մասին, ինչի համար շատ ուրախ եմ և շնորհակալ, որ հանդիսատեսն ինձ հետ է: Հավանաբար դա նրանից է, որ ես էլ միշտ նրանց հետ եմ: Անհամբեր սպասում եմ այդ օրվան: Տա Աստված` ամեն ինչ այնպես անցնի, ինչպես պետք է: ԱՄՆ-ից կվերադառնամ Հայաստան և մայիսի սկզբին  կմեկնեմ եվրոպական շրջագայության:

- 2011-ին շատ հաջող մենահամերգ ունեցաք Երևանում: Սակայն տարեցտարի ավելանումէ երևայան անհաջող համերգների թիվը: Ըստ Ձեզ` այժմ Երևանում մենահամերգունենալու դեպքում կկարողանա՞ք կրկնել 2011-ի հաջողությունը:

- Լավ հարցեր են, ուղղակի վտանգավոր են :) Չեմ մտածել ու կփորձեմ հիմա չմտածել այդ մասին, որովհետև 2011-ի մենահամերգից ստացել եմ իմ պատկերացրածից մի քանի անգամ ավելին: Եղել է անկեղծ հանդիսատես, ովքեր ինձ սիրում են, որովհետև դահլիճն ինձնից լավ, ինձնից բարձր կատարում էր երգերս: Հիմա հնարավոր է նույնը լինի, դրանից լավ կամ վատ, չգիտեմ... Ա´յ, երբ օրը գա, դրանից հետո էլի կխոսենք: Եթե լավ կլինի,  շնորհակալ կլինեմ Աստծուն, եթե լավ չի լինի, էլի շնորհակալ կլինեմ:

 

 

Ծրագրերում կա՞ այստեղ մենահամերգ ունենալ:

- Ո´չ, որովհետև ֆիզիկապես չենք կարող հասցնել: Այս տարի շատ մենահամերգներ ունենք: Եվրոպայի շրջագայությունից հետո այլ հրավերներ կան: Մի քանի օր առաջ խոսում էի այդ մասին ու հասկացա, որ այս տարվա կեսը, եթե ոչ ավելին, ինքնաթիռում եմ անցկացնելու, որովհետև շատ հրավերներ ունեմ: Սակայն արդեն ունեմ առաջարկներ` կրկին մենահամերգ ունենալ Երևանում, կրկին Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, բայց դեռ չեմ խոսի այդ մասին: Նման հարցերին Արմենն է ավելի լավ տիրապետում:

- Երգիչները հաճախ են մասնակցում մասնավոր միջոցառումների, սակայն` ոչհամերգների: Ինչպես հասկացա Ձեր խոսքից, փակ միջոցառումների շատ չեքմասնակցում: Դուք ի՞նչ պարբերականությամբ եք համերգներ ունենում:

- Մեզ մոտ սկսվել է համերգային ակտիվ փուլ: Յուրաքանչյուր երգիչ պետք է վաստակի հանդիսատեսի սերն ու համակրանքը, հետո գնա, որպեսզի համերգը չտապալվի, ինչպես Դուք նշեցիք: Պետք չէ շտապել, որովհետև այդ դեպքում առաջին հերթին երգիչն է վարկաբեկվում: Մեր դեպքում երևի հասունացել է այդ պահը, որովհետև շատ-շատ հրավերներ ունենք տարբեր տեղերից, նույնիսկ այնպիսի, որտեղ չեմ պատկերացրել, որ կարող են հայեր լինել: Երևի ժամանակն է եկել, որ շրջագայենք մենահամերգներով, ինչը շատ հաճելի է ինձ համար: Կարևոր փաստ է նաև, որ մենահամերգի ու ոչ թե խմբակային համերգի հրավերներ ունեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել