Այս տիրանոզավրը «Պինոկիո ռեքս» մականունը ստացել է իր երկար երախի համար: Այս կենդանու բրածոների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն պատկանել է տիրանոզավրոս ռեքսի ընտանիքին: Գիտնականները կարծում են, որ այս մսակեր կենդանին ավելի քան 66 մլն. տարի առաջ՝ Կավճի ժամանակաշրջանում,  բնակվել է Ասիայում:

A frightening relation: With an elongated skull and long, narrow teeth, the newly-found predator would have looked very different from a T.rex (pictured) which had thick teeth and more powerful jaws

Պինոկիո ռեքսը հայտնի է նաև Qianzhousaurus sinensis անունով: Այն չափազանց երկար երախ, երկարավուն գանգ և սուր ու բարակ ժանիքներ ուներ: Համարվում է, որ Qianzhousaurus sinensis տեսակի դինոզավրերը բնակվել են մյուս տիրոնազավրերի հետ, կողք-կողքի, սակայն նրանց հետ մրցակցության մեջ չեն եղել: Գիտնականները կարծում են, որ դրա պատճառն այն է, որ նրանք միանգամայն այլ տեսակի որս են հայթայթել իբրև սնունդ: Դրա ոսկորները հայտնաբերվել են Չինաստանի Գանչժոու քաղաքի շինհրապարակներից մեկում:

A discovery not to be sniffed at: The remains of the long-snouted tyrannosaur Qianzhousaurus sinensis - nicknamed Pinocchio rex (pictured) - which belonged to the same family as Tyrannosaurus rex, has been discovered by scientists in China

Գիտնականները հայտնաբերված ոսկորները տարան տեղի թանգարան, ինչից հետո Երկրաբանական գիտությունների չինական ակադեմիայի և Էդինբուրգի համալսարանի փորձագետները ներգրավվեցին ոսկորների ուսումնասիրության դժվարին գործի մեջ: Հնէաբանները վստահ չէին, որ դինոզավրի այս տեսակը երբևէ գոյություն է ունեցել, և դրանում համոզվեցին միայն դինոզավրի բրածոները հայտնաբերելուց հետո:

new species is not a lie: Palaeontologists had been uncertain about the existence of long-snouted tyrannosaurs until the remains of the dinosaur were unearthed in southern China. Just two other skeletons of juveniles have been found before but it was unclear at to whether they were a new species

Երկար գանգով և բարակ ժանիքներով աչքի ընկնող այս դինոզավրը պետք է որ արտաքուստ բավականին տարբերվեր տիրանոզավրոս ռեքսից, որը հաստ ատամներ և ավելի ամուր երախ է ունեցել: Հետազոտության հեղինակներից մեկը՝ Էդինբուրգի համալսարանի երկրաբանական գիտությունների դպրոցի աշխատակից Սթիվ Բրուսատեն, ասել է. «Տիրանոզավրի այս տեսակը շատ է տարբերվում տիրանոզավր ռեքսից: Նախ՝ այն շատ ավելի երկար երախ ունի: Բացի այդ, նրա քթի հատվածում կոտոշներ կան»: 

Junchang Lu (left) and Steve Brusatte (right), confirmed the existence of Qianzhousaurus sinensis, which belonged to the same family as T.rex

Ժուանչանգ Լուն (պատկերված ձախ կողմում) և Սթիվ Բրուսատեն (աջ կողմում) հաստատել են, որ Qianzhousaurus sinensis-ը գոյություն է ունեցել:

Գիտնականներն ասել են. «Այս դինոզավրը գուցե մի փոքր ավելի ծիծաղելի տեսք ուներ այլ դինոզավրերի հետ համեմատած, սակայն այն նույնքան վտանգավոր էր, որքան մյուս բոլոր դինոզավրերը, գուցե անգամ մյուսներից մի փոքր ավելի արագաշարժ: Գտածոն հրաշալի նմուշ է, գրեթե ամբողջական կմախք: Բանվորները հազվագյուտ գտածո են ներկայացրել մեզ»:

Բրածոների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ այն պատկանել է մի դինոզավրի, որը դեռ չէր հասել հասուն տարիքի: Փորձագետներն ասում են, որ գտածոն բավականին լավ է պահպանվել և հիմնականում անվնաս է մնացել:

Նախկինում գտնվել էր  բրածոյացած երկարավուն գանգերով երկու տիրանոզավր, սակայն քանի որ դրանք փոքր տարիքի էին, դրանց ոսկրային համակարգն ամբողջովին ձևավորված չէր: Դրա համար էլ հնարավոր չեղավ հստակորեն պարզել, թե արդյոք դրանք դինոզավրերի դեռևս անհայտ դասի ներկայացուցիչ էին, թե պարզապես զարգացման վաղ փուլում էին: Գիտնականները առանձնացրել են տիրանոզավրերի ընտանիքի մի նոր ճյուղ, որին պետք է դասվեն երկար երախներով տիրանոզավրերը: Նրանք հուսով են, որ դրանց թիվը կհամալրվի, քանի որ Ասիայի արշավախմբերը շարունակում են նորանոր տեսակներ առանձնացնել: 

Discovery: The bones were discovered by workmen on a construction site in the city of Ganzhou in southern China. They took them to a local museum, after which experts from the Chinese Academy of Geological Sciences and the University of Edinburgh became involved in examining the bones

Պրոֆեսոր Ժուաչանգ Լուն, ով աշխատում է Չինաստանի երկրաբանական գիտությունների ակադեմիայում, ասել է. «Վերջերս կատարված այս բացահայտումը շատ կարևոր է: Դրանից պարզ է դառնում, որ երկար երախով տիրանոզավրերը շատ մեծ տարածում ունեին Ասիայում: Թեպետ մենք նոր-նոր ենք սկսում նրանց մասին տեղեկություններ հավաքել, արդեն իսկ կարելի է ենթադրել, որ դրանք Ասիայի գիշատիչ դինոզավրերի հիմնական խմբերից էին»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել