Պուտինի հատուկ ներկայացուցիչը Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է Սիրիայի հարցըPanorama.am-ը գրում է.

«ՌԴ նախագահ Վ.Պուտինի հատուկ ներկայացուցիչը Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է Սիրիայի հարցը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն՝ ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը Թեհրան կատարած այցի ընթացքում Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ քննարկել է Սիրիայում տեղի ունեցող զարգացումների առնչվող հարցեր:

Կողմերը վերահաստատել են այն մոտեցումը, որ սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով: Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ Թեհրանի և Մոսկվայի՝ Սիրիայի հարցում ունեցած դիրքորոշումը հետևյալն է՝ 

Ա. Սիրիայի ժողովրդին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն և աջակցություն
Բ. Պայքար ծայրահեղականության և ահաբեկչության դեմ
Գ. Ջանքեր գործադրել, որպեսզի սիրիական ճգնաժամը քաղաքական լուծում ստանա

Իսկ ավելի վաղ, ԻԻՀ ԱԳ նախարարի՝ Աֆրիկայի և արաբական երկրների հարցերով տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) կատարած այցի ընթացքում «Ռոյթերզ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով սիրիական ճգնաժամի հանգուցալուծման հեռանկարին, մասնավորապես նշել էր. «Առանց ահաբեկիչներին ցուցաբերվող ռազմական օգնությունը կասեցնելու, հնարավոր չէ լուծել սիրիական ճգնաժամը: Իրանը չի ձգտում Բաշար ալ-Ասադի հարատև պաշտոնավարմանը, սակայն միևնույն ժամանակ դեմ է, որպեսզի ծայրահեղականները փոխարինեն նրան»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել