Armnewstv.am-ը գրում է.
Մրգաստանի տրանսֆորմատորային ենթակայանը նախկին ու ներկա գյուղապետերի կռվախնձորն է դարձել: Նախկին գյուղապետ Սերյոժա Կարապետյանը պնդում է, որ իր մայրը տեսել է, թե գործող համայնքապետ Ռաֆիկ Խաչատրյանը ինչպես է գողանում տրանսֆորմատորը: Գյուղապետը չի հերքում, որ ենթակայանը տարել է, սարքը կնորոգի և դրանով ոռոգման ջուր կտա գյուղին: Ռաֆիկ Խաչատրյանը Սերյոժա Կարապետյանին ստախոս է անվանում: Ենթակայանը նախկին կոլտնտեսության տարածքում էր: Նախկին գյուղապետն ասում է, որ անկախացումից հետո իր ընտանիքը սեփականաշնորհել է տարածքն ու գույքը: Գյուղապետը, սակայն, պնդում է, որ հողատարածքն ու ենթակայանը համայնքին են պատկանում: Նախկին գյուղապետի զայրույթի պատճառը միայն տրանսֆորմատորի անհետացումը չէ: Սերյոժա Կարապետյանը պնդում է, որ Ռաֆիկ Խաչատրյանը փորձել է իր մորը վնասել:
Գյուղապետը մտադիր է դատարան դիմել: Նախկին գյուղապետը տարածքի սեփականության վկայականը 21 տարի առաջ է ստացել, իսկ երեք տարի առաջ դատարանի որոշմամբ Սերյոժա Կարապետյանը պարտավոր էր 9 ամսվա ընթացքում սեփականության նոր վկայական ներկայացնել: Նախկին գյուղապետը ևս իրավապահներին է դիմել: Տրանսֆորմատորը գողանալու և մորը վախեցնելու բողոքը Սերյոժա Կարապետյանն արդեն ներկայացրել է ոստիկաններին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



