Արդարադատության նախարարությունում անելիքները շատ են, բայց դա կապ չունի ինձ հասած ժառանգության հետ. Հովհաննես ՄանուկյանPanorama.am-ը գրում է.

«Արդարադատության նախարարությունում անելիքները շատ են, բայց դա կապ չունի ինձ հասած ժառանգության հետ, քանի որ արդարադատությունը ծանրագույն ոլորտներից մեկն է, և շատ գործ կա անելու»: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նրա խոսքերով` շատերը արդարադատության ոլորտն ու դատական համակարգը շփոթում են: 

«Երբ մտնում էի կառավարության շենք, լսեցի` հիմա տեսնենք արդարդատության նախարարն արդար կդատի, թե ոչ: Արդարադատության նախարարը դատելու համար չէ, արդարադատության նախարարը այլ գործառույթներ ունի»,- ասաց նա:

Նախարարը միաժամանակ նշեց, որ ոլորտում սպասվում են լուրջ փոփոխություններ: Ոլորտն այսօր ունի բազմաթիվ խնդիրներ, իսկ թիվ մեկ խնդիրը, ըստ Հ.Մանուկյանի, հասարակության վստահության մակարդակի բարձրացումն է:

Ինչ վերաբերում է կադրային «ջարդին», նախարարը նշեց, որ պետք է իրականացնել գրագետ կադրային քաղաքականություն: Այդուհանդերձ, ըստ նրա, կադրային փոփոխություններ սպասվում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել